Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան
Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ը
Մամուլի տեսություն

Նույնիսկ լավ գաղափարներն են մեծ հաջողությամբ... ձախողում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում, ինչպես շատ այլ ոլորտներում իրականացված բարեփոխումները, ցույց տվեց իշխանությունների կողմից կառավարման, պլանավորման և նախապատրաստման հիմնարար թերությունները։ Չնայած այն հանգամանքին, որ պարտադիր առողջապահական ապահովագրությունը միջազգային մակարդակով ճանաչված և արդյունավետ փորձարկված մեխանիզմ է՝ բնակչության բժշկական ծառայությունների մատչելիությունն ու որակը բարձրացնելու, սոցիալական արդարության և ֆինանսական ռիսկերի հավասարաչափ բաշխման նպատակով, Հայաստանի դեպքում բարեփոխումը մեկնարկեց առանց խորքային վերլուծության, առանց համակարգային պատրաստության և առանց անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման։ Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ տեսականորեն ճիշտ ու ողջամիտ նախաձեռնությունը գործնականում վերածվում է կազմակերպչական քաոսի, պատճառ դառնում հանրային դժգոհության ու առողջապահության ոլորտում նոր խնդիրների։

Նախ և առաջ պետք է արձանագրել, որ պարտադիր ապահովագրության գաղափարը պահանջում է երկարատև նախապատրաստական փուլ, բազմաշերտ հետազոտական աշխատանք, ֆինանսական, տեխնիկական և կառավարման ենթակառուցվածքների ստեղծում ու փորձարկում։ Բայց Հայաստանում ամեն ինչ արվում է գլխիվայր շրջված: Արդյունքում, հիմա արդեն հունվարի վերջն է, և տրամաբանորեն արդեն իսկ պետք է հնարավորինս սահուն գործեր համակարգը, սակայն պարզ դարձավ, որ թե՛ պոլիկլինիկաները, թե՛ հիվանդանոցները, թե՛ գործատուները և հաշվապահները չունեն հստակ պատկերացում՝ ինչպես է աշխատելու նոր կարգը, ինչ գործընթացների պետք է հետևեն, ինչ փաստաթղթեր ներկայացնեն, ինչպես են հաշվարկվելու ապահովագրական վճարները, ինչպես են վճարվելու ծառայությունների դիմաց փոխհատուցումները։ Այս անորոշությունը բերում է նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ցանկանում են օգտվել նոր կարգավորմամբ նախատեսված ծառայություններից, բախվում են ոչ միայն տեխնիկական խնդիրների, այլև տեղեկության բացակայության, անորոշ ընթացակարգերի ու մերժումների։

Հիմնական թերացումներից է նաև առողջապահական համակարգի աշխատակիցների՝ բժիշկների, բուժքույրերի, ադմինիստրատիվ անձնակազմի և հատկապես պոլիկլինիկաների ու հիվանդանոցների ներգրավվածության պակասը համակարգի նախապատրաստման և ներդրման գործընթացում։ Շատ դեպքերում բուժհաստատությունները չունեն բավարար տեղեկություն, չեն անցել անհրաժեշտ վերապատրաստում, չեն ստացել համապատասխան մեթոդական ցուցումներ և գործնական ձեռնարկներ։ Սա հանգեցնում է նրան, որ բուժաշխատողները, որոնք անմիջականորեն պետք է ապահովեն նոր համակարգի գործարկումը, մնում են անտեղյակ ու հաճախ պատահականության սկզբունքով են լուծում առաջացած խնդիրները։

Armed տեղեկատվական համակարգի թերի աշխատանքը, տվյալների մուտքագրման և փոխանակման դժվարությունները, հաճախակի տեխնիկական խափանումները ոչ միայն դանդաղեցնում են բժշկական սպասարկման ընթացքը, այլև խորացնում են բուժաշխատողների և քաղաքացիների դժգոհությունը։ Տեխնիկական խնդիրները հատկապես ծանր հետևանքներ են ունենում գյուղական կամ մարզային բուժհաստատություններում, որտեղ առանց այն էլ առկա է ռեսուրսների պակաս, կադրային խնդիրներ և տեխնոլոգիական թերություններ։

Ինչպես արդեն նշեցինք, գործատուների և հաշվապահների շրջանում ևս առկա է անորոշություն, ինչը բերում է հաշվարկների սխալների, վճարային պարտավորությունների թերի կատարման և, ի վերջո, աշխատողների նկատմամբ սոցիալական արդարության խախտման։ Պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկությունը բավարար չէ, ավելին՝ հաճախ նույնիսկ հակասական է, իսկ խորհրդատվության ծառայությունները չեն ապահովում անհրաժեշտ օպերատիվություն և մասնագիտական աջակցություն։ Դրա արդյունքում էլ գործատուները հաճախ ստիպված են լինում դիմել մասնավոր խորհրդատուների, ինչը հավել յալ ծախսերի ու բյուրոկրատիայի ավելացման պատճառ է դառնում։

Ֆինանսական տեսանկյունից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը նույնպես հղի է լուրջ ռիսկերով։ Կան մտավախություններ, որ պետական բյուջեի սահմանափակ ռեսուրսները չեն բավարարի համակարգի բոլոր շահառուների բժշկական ծախսերը հոգալու համար։ Հատկապես խոցելի խմբերի՝ թոշակառուների, նպաստառուների, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված միջոցները կարող են արագ սպառվել, ինչն արդեն տարեսկզբին մտահոգության առիթ է դարձել։ Եթե ֆինանսավորումը բավարար չլինի, ապա գործնականում կարող է ձևավորվել հերթերի, սպասման ժամկետների երկարացման, ծառայությունների որակի անկման նոր իրականություն, ինչը հակասում է համակարգի ներդրման հիմնական նպատակին։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ կառուցվածքային մակարդակում պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը չուղեկցվեց նվազագույն ընդգրկմամբ փորձարարական փուլով, որը հնարավորություն կտար բացահայտել ու շտկել բոլոր թերությունները՝ նախքան լայնածավալ գործարկումը։ Բազմաթիվ երկրներում նման բարեփոխումները շատ հաճախ իրականացվում են պիլոտային ծրագրերի միջոցով՝ նախապես ընտրված տարածաշրջաններում կամ շահառուների շատ սահմանափակ խմբում, որպեսզի հնարավոր լինի իրական պայմաններում գնահատել ընթացակարգերի արդյունավետությունը, տեխնիկական ու ֆինանսական լուծումների կենսունակությունը, համակարգի ընդունելիությունը շահառուների համար։ Հայաստանի դեպքում կարելի էր գոնե սկզբնական շրջանում սահմանափակել համակարգի շահառուների շրջանակը, օրինակ՝ սկզբից ներգրավել միայն խոցելի խմբերին, ապա աստիճանաբար անցնել 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողներին ներառելուն՝ քայլ առ քայլ շտկելով բացահայտված թերությունները։ Սակայն նման մոտեցում չկիրառվեց, և սկզբի համար շահառուների բավական մեծ խումբ ներառվեց՝ ստեղծելով կազմակերպչական և ֆինանսական քաոս։

Ավելին, լուրջ խնդիր է դարձել որոշ դեպքերում կրկնակի ապահովագրության հավանականությունը, երբ որոշ գործատուներ արդեն իսկ ապահովագրում են իրենց աշխատակիցներին, բայց վերջիններս նաև ընդգրկվել են պարտադիր ապահովագրության ծրագրում, ինչն ուղղակի անհեթեթ վիճակ է ստեղծում:

 Հասարակական իրազեկման և հանրային քննարկումների պակասը ևս համակարգի ներդրման կարևոր թերացումներից մեկն է։ Հանրությունը փաստացի տեղյակ չէ սպասվող փոփոխությունների էությունից, ընթացակարգերից, իրավունքներից և պարտականություններից։ Առանց լայնածավալ տեղեկատվական արշավի, առանց առողջապահական ոլորտի շահառուների հետ երկխոսության, առանց շահագրգիռ կողմերի մասնակցության՝ համակարգի ներդրումը ընկալվում է որպես հերթական պարտադրանք, այլ ոչ թե որպես սոցիալական և առողջապահական առաջընթաց։ Իսկ սա հանգեցնում է անվստահության մթնոլորտի խորացման, իսկ որոշ դեպքերում՝ նաև բարեփոխման հիմնական նպատակների արժեզրկման։

Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված այսպիսի թերացումները երկարաժամկետ կտրվածքով կարող են բերել առողջապահության ոլորտի լուրջ ճգնաժամի։ Առաջին հերթին, եթե համակարգը շարունակի գործել այսպիսի անորոշությամբ ու անկայունությամբ, ապա կվտանգվի բժշկական ծառայությունների որակը, կաճեն անհավասարությունների, կոռուպցիոն ռիսկերի և սոցիալական արդարության խախտման դեպքերը։ Մյուս կողմից էլ՝ համակարգի նկատմամբ վստահության կորուստը կարող է դառնալ լայնածավալ ստվերային ապահովագրության, ապօրինի վճարումների կամ ծառայություններից հրաժարվելու պատճառ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում