Ինչու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկեցին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին կառուցած բարերար Համլետ Գորոյանը եւ Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը, որը ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է, մի խումբ անձանց հետ այցելել են եկեղեցի եւ պահանջել, որ տեղում ծառայություն իրականացնող Արտաշես քահանա Հակոբյանն ազատի եկեղեցին եւ հանձնի բանալիները։
Արտաշես քահանան, հիշեցնենք, շաբաթվա սկզբին միացել էր Նիկոլ Փաշինյանի եւ մյուս հոգեւորականների նախաձեռնած բարենորոգման օրակարգին, սակայն մեկ օր անց հայտարարեց, որ հրաժարվում է այդ որոշումից։ Շաբաթ օրը նա հրապարակավ հայտարարեց բարերարի եւ վարչական ղեկավարի՝ իրեն ուղղված սպառնալիքների մասին, հայտնելով նաեւ, որ եկել-սպառնացել գնացել են, սակայն ասել են, որ մի քանի ժամ հետո վերադառնալու են, եթե ինքնակամ չլքի, ապա եկեղեցու դռան կողպեքն են փոխելու։ Երեկվա դրությամբ, սակայն, ո՛չ բարերարը եւ ո՛չ էլ այլ անձինք չեն վերադարձել եկեղեցի:
Մեզ ասացին, որ քահանայի ահազանգին արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ, լուսաբանել կատարվածը, որից հետո համայնքի տասնյակ հարյուրավոր բնակիչներ շտապել են եկեղեցի` կանգնել նրա կողքին եւ աջակցություն հայտնել Մայր Աթոռի սպասավորին։
Ասել են նաեւ, որ պատրաստ են անձամբ վռնդել բարերարին ու ցանկացած մեկին, ով կհանդգնի քահանային հանել եկեղեցուց։ Ըստ ամենայնի՝ համայնքի բնակիչների միասնականության մասին տեղեկացել են նաեւ իշխանավորները եւ որոշել են կրակի հետ չխաղալ` իրավիճակը չսրել ու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկել: Պարզ է, որ ժողովրդի միասնականության առաջ «չարեփոխիչները» եւ անգամ ուժային կառույցները տնօրինող Փաշինյանը նահանջում են»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան