Նախատեսվում է համայնքների հերթական խոշորացումը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ժամանակին շատ հաճախ եւ կոշտ քննադատում էր նախորդ իշխանությունների սկսած՝ համայնքների խոշորացման նախաձեռնությունը, հայտարարելով, որ այդ քայլով «գյուղերը տանում ենք ամայացման ու մահացման», սակայն իշխանության գալով՝ ոչ միայն շարունակեց նրանց ծրագիրը, այլեւ խոշորացված համայնքները կրկին ու կրկին է խոշորացնում՝ հարմարեցնելով իր կադրային բանկին։
Օրինակ, Էջմիածինը միացրեց Խոյի հետ, որ Արգիշտի Մեխակյանին կարողանա համայնքապետ դարձնել։ Հիմա էլ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով հերթական խոշորացումն են նախատեսում՝ ձեւավորելով հետեւյալ նոր համայնքային փնջերը․ Լոռու մարզի Ստեփանավան, որում կներառվեն Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները՝ իրենց 20 բնակավայրով։ Սյունիքի մարզի Գորիս համայնք, որում կներառվեն Գորիս, Տաթեւ եւ Տեղ համայնքները՝ 28 բնակավայրով։ Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնք՝ Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրով։
Այսինքն, ծրագրում ընդգրկված է 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում կձեւավորվի 3 համայնք։ Միավորումից հետո, բնականաբար, կանցկացվեն նոր ընտրություններ, կնշանակվեն նոր համայնքապետեր։ Թեպետ նախագծում չկան ժամկետներ, սակայն իշխանական աղբյուրներն ասում են՝ ընտրությունները կլինեն աշնանը։ Ակնհայտ է, որ հատուկ հաշվարկել են խոշորացումը եւ ունեն ֆավորիտ թեկնածուներ՝ վստահ, որ հունիսին կվերարտադրվեն, ապա ողջ երկիրն իրենցով կանեն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան