Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Հատուկ իրենց համար սահմանած հունվարի 27-ի` զոհերի հիշատակի օրը Փաշինյանի եւ նրա թիմակիցների` Եռաբլուր այցի ընթացքում լրագրողները ֆիքսել էին դիպուկահարների ներկայությունը, որոնք զենքով հսկում էին Եռաբլուր սրբավայրում Նիկոլ Փաշինյանին եւ ապահովում նրա անվտանգությունը, թեեւ այնտեղ սովորաբար իրենց զավակների, ամուսինների շիրիմներին այցի եկած մարդիկ են, ովքեր մշտապես այնտեղ են լինում, որովհետեւ զրկվել են նորմալ կյանքով ապրելու իրավունքից։ Մեզ պատմեցին, որ դիպուկահարների մասին տեղեկանալով, զոհված զինվորների մի խումբ ծնողներ շրջել են եւ հայտնաբերել նրանց ու դեմառդեմ կանգնելով զինված ուժայիններին, ուղղակի շան լափ են թափել նրանց գլխին` աշխարհի ամոթանքը տվել, ասելով՝ ո՞ւմ եք դուք պաշտպանում` «Եռաբլուրը բազմապատկած դավաճանի՞ն», եւ ումի՞ց եք պաշտպանում` որդեկորույս ծնողների՞ց։ Ոչ իրենց կամքով Եռաբլուրում հայտնված տղաները գլխիկոր եւ լռելյայն լսել են ու ծպտուն չեն հանել։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»