«Հրապարակ». Հունանյանին հանեցին, կրակն ընկան. Փնտրտուքի մեջ են՝ ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից թեպետ պաշտոնապես դադարեցվել են, սակայն ՔՊ-ում չունեն հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու։ Փնտրտուքի մեջ են՝ ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի։
Բանն այն է, որ տեղապահ էլ չեն կարող նշանակել, քանի որ հանձնաժողովը չունի նախագահի տեղակալ, որը, ըստ ԱԺ կանոնակարգի, մի քանի ամիս կկատարեր նախագահի լիազորությունները․ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվեց պաշտոնից։
Հիմա չնայած Զեյնալյանը նոր պաշտոնի՝ ԲԿ տնօրեն է նշանակվել, Բադալյանի նեղվածությունն էլ հարազատ թիմից անցել է, բայց ներսում կարծում են, որ նրա թեկնածությունն այնքան էլ ճիշտ չի ընկալվի, քանի որ ամիսներ առաջ տեղակալի կարգավիճակից է նույնիսկ հրաժարվել։ Հանձնաժողովում այլ հարմար թեկնածու չկա։
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հունանյանին ընտրելիս թիմն ընտրություն էր կատարել նրա եւ Զարուհի Բաթոյանի միջեւ, վերջինիս օգտին ընդամենը 8 կողմ էր եղել, այսինքն՝ նրա թեկնածությանն էլ չեն կարող վերադառնալ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան