Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»
Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. ՖիդանԴատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը«Հայաստան» դաշինքի համակիրները մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում. Նիկոլ ՓաշինյանԱկնկալում ենք, որ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջընթաց զարգացումը. Միշուստինը՝ ՓաշինյանինՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային նոտա է հանձնելԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր ԼայենԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների համար. Պապոյանը՝ ՌԴ-ումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել«Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելԵս ուզում եմ տեսնել վարչարարական տեռnր. փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա. Տիգրան ԱվինյանՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Հաց և տեսարաններ․ հացը ցորենն է, որ բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ՝ թմբուկը․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է։

– Իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ ագրեսիվ արշավը չեն դադարեցնում։ Ամեն կիրակի շրջիկ կրկես հիշեցնող նույն պատարագներն են, նույն չարախոսությունները Վեհափառի հասցեին, արդեն բանը հասել է նրան, որ Փաշինյանի կամակատար դատական համակարգը որոշել է խառնվել Եկեղեցու ներքին կանոնակարգերին եւ ինքն է որոշում, թե որ թեմում ով պետք է առաջնորդ նշանակվի։ Այս պրոցեսներին ի՞նչ գնահատական կտաք։

– Ես իմ կարծիքն այս մասին ասել եմ դեռ 2018-ին, երբ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը ստեղծվեց, երբ Վեհափառի դեմ գործողություններ էին իրականացվում Վայոց Ձորում, երբ այս թիմի վառ ներկայացուցիչները նրան ավազանի անունով էին դիմում։ 2018-ին ես օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել ԱԺ-ում՝ հենց այս թեմայով, որին 28 անձ է կողմ քվեարկել ընդամենը։ Նախաձեռնության նպատակը Վեհափառի եւ Եկեղեցու պաշտպանությունն էր, եւ դեռ այն ժամանակ ես ասել եմ՝ այսօր 28 հոգի է պաշտպանում Վեհափառին, վաղը 2 հազար 800 հոգի է պաշտպանելու, հետո՝ 2 միլիոնից ավելի․․․․ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հակասահմանադրական, հակազգային գործողություններով, նա ունի նպատակ՝ մեր Եկեղեցին պառակտելու, Եկեղեցու հեղինակությունը ոչնչացնելու, քանի որ Եկեղեցին է մնացել միակ ազգային ինստիտուտը, որը խոսում է եւ պայքարում է ազգային արժեքների համար, Արցախ վերադարձի համար է պայքարում եւ ցեղասպանությունը չուրանալու։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյան քանդողին, որը քանդում է երրորդ հանրապետության հիմքերը, Եկեղեցին հակակշիռ է։ Ըստ Սահմանադրության, Եկեղեցին ունի բացառիկության իրավունք, ազգային առաքելություն, այս մարդու նպատակը քանդելն է, պառակտելը, ամենաթողություն ստեղծելը։ Այս ամենում կա թե՛ ներքին, թե՛ արտաքին պատվեր։ Սա նեոբոլշեւիկյան կառավարություն է, որը եկել է ամեն ինչ քանդելու։ Նիկոլը որոշ իմաստով արդեն իսկ հասել է իր նպատակին, Արեւմուտքը ծափահարում է նրան, իսկ կողքից ոչ ոք ոչինչ չի անում, դե, սրանք էլ բոլոր գրված ու չգրված օրենքներով Եկեղեցու դեմ են պայքարում։ Անհնար կլիներ Եկեղեցու դեմ պայքարը, եթե Եկեղեցու ներսում չլինեին մարդիկ, ովքեր տրոյական ձիու գործառույթ կստանձնեին։ Դժբախտաբար, նմանները գտնվեցին։

– Ընտրություններին մնաց հազիվ 5 ամիս։ Գրեթե բոլոր ուժերն ակտիվացել են, հինգշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսով հանդես եկավ։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր կլինի՞ ինչ-որ փոփոխության հասնել ընտրությունների արդյունքում։

– Իսկ ո՞րն է ընտրությունների այլընտրանքը, ոչինչ չանե՞լը։ Իհարկե, պետք է օրենքի սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինի իշխանությանը հեռացնել։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, բառի ամենաուղիղ իմաստով, մեռած է՝ թաղած չէ։ Փաստացի, Հայաստանը գոյություն ունի, բայց ոչնչացված են բոլոր գաղափարական հիմքերը, ի՞նչ անեն մարդիկ, չպայքարե՞ն։ Այո, բարդ է լինելու, սակայն պայքարի շատ ձեւեր չկան, իսկ ընտրությունները դրանցից մեկն են։

– Բայց շատերը՝ հենց Ձեր քաղաքական թիմը, բացառապես իմպիչմենտ են ցանկանում, ընտրությունների մասին լսել չեն ցանկանում։

– Լավ են անում, որ իմպիչմենտ են ուզում, բայց իմպիչմենտն ընտրություններին չի խանգարում, ոչ էլ ընտրություններն են իմպիչմենտին խանգարում։ Իմպիչմենտի մասին բազմիցս խոսել ենք։ Թե՛ իմպիչմենտի, թե՛ ընտրությունների նպատակը մեկն է՝ իշխանափոխություն, իսկ ՀՀԿ-ն միշտ կողմ է այդ երկու տարբերակին։ Մեր ասածն ուղղակի այլ էր։ Մենք ասում էինք՝ քանի որ ընտրություններին դեռ մեկ տարի կա, իսկ մեկ տարին բավականին երկար ժամանակ է, եկեք կենտրոնանանք իմպիչմենտի վրա, մենք չենք ասել, որ ընտրությունները հակասում են իմպիչմենտին։ Երկուսն էլ սահմանադրական միջոցներ են՝ իշխանափոխության հասնելու։ Իշխանափոխության հասնելու 3 հնարավորություն կա․ իմպիչմենտ, ընտրություններ, կամավոր հրաժարական։ Հրաժարականին չեմ հավատում, մյուս երկուսն էլ սահմանադրական միջոցներ են եւ պետք է կիրառվեն։ Ես այն մարդկանցից չեմ, որ ասում են՝ ընտրություններով ոչինչ հնարավոր չէ։ Եթե նստես թախտին ու ոչինչ չանես, վերջում պետք է ասես՝ տարբերակ չկա, բայց իրականում ամեն ինչ էլ հնարավոր է՝ ճիշտ, խելամիտ աշխատանքի շնորհիվ։ Պետք է ճիշտ դաշինքներ կազմել, ճիշտ ճանապարհներ ընտրել։ Մարդիկ կան, որ նստած չարախոսում են ամբողջ օրը, ինչ է թե իրենք չկան ընտրություններին, ասում են՝ ընտրություններն արդյունավետ տարբերակ չեն։ Լավ, էլի, տղերք, թարգեք։

– Դուք ասում եք․ «Հայաստանը մեռած է՝ թաղած չէ», իսկ իշխանությունները հպարտորեն ասում են, որ երբեք այսքան լավ չի եղել Հայաստանի վիճակը՝ թշնամիների հետ հարաբերությունները կարգավորել են, Ադրբեջանի տարածքով ցորեն, բենզին են բերում, անգամ Ալիեւին շնորհակալություն են հայտնում։

– Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախը, իրավական պետությունը, ժողովրդավարությունը, գոյություն չունեն։ Ինչ ուզում՝ անում են, ում վրա ինչ գործ ուզում՝ սարքում են, հիմա էլ հերթը Եկեղեցունն է, անտեսելով բոլոր օրենքները՝ միջամտում են Եկեղեցու գործերին։ Ի՞նչ գործ ունի գործադիրը Եկեղեցու հարցերի հետ։ Կամ՝ դատարանի ի՞նչ գործն է, թե Մասյացոտնի թեմի առաջնորդն ով է՝ կարգալո՞ւյծ է, թե՞ ոչ։ Օրինակ, դատարանը կարո՞ղ է որոշել՝ Շարմազանով Էդուարդը ԳՄ անդա՞մ է, թե՞ ոչ։ Դա իմ կուսակցության որոշումն է, չէ՞։ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից։ Ինչ վերաբերում է բենզինին, ցորենին, էդ ամենը խայտառակություն է։ Վահագն Խաչատուրյանն ինչո՞ւ էր գնացել Ալիեւին շնորհակալություն հայտնելու, հազարավոր տղաներին սպանելո՞ւ, Հայաստանի 240 կիլոմետրն օկուպացնելու, թե՞ արցախցիներին էթնիկ զտման ենթարկելու եւ Արցախը հայաթափելու համար։ Էլ չենք խոսում Հայաստանից նորանոր պահանջների մասին։ Մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի, թե սրանք ովքեր են։ Մեծ-մեծ խոսում են, ասում են՝ բոլորն էլ մեր երեխաներն են, բա, Աստված մի արասցե, որ մեկը ձեր երեխաներին սպանի, կգնաք կասեք մե՞րսի․․․․ Հրանտ Մաթեւոսյանն ասել է՝ մարդու եւ անասունի արանքում հիշողությունն է ընկած, բայց ես չեմ զարմանում, քանի որ, ինչպես Նժդեհն է ասել՝ մի զարմացիր, քանի որ անձի դեմ ապերախտողը շուն չէ, այլ՝ մարդ։ Լավ, ո՞նց կարելի է էսպես ուրանալ սեփական ժողովրդին, սեփական հայրենիքն ու Եռաբլուրը։ Ինչի՞ համար եք շնորհակալ, արա։

– Փաշինյանը բենդ է ստեղծել, նվագում է, Անահիտ Ավանեսյանն էլ պարում է։ Հետեւո՞ւմ եք այդ ամենին։

– Ստիպված հետեւում եմ, էնպես չէ, որ ուշքս գնում է։ Քաղաքական դաշտը վերածել են մեծ գժանոցի, էս ի՞նչ վիճակ է։ Ինձ զարմացնում են սրանց հետեւից գնացողները։ Ոնց որ մեռելի քարի վրա թմբուկ նվագող լինի։ Պարտությունն էլ է մարդու համար, բայց պարտությունը ֆետիշացնելը խելագարություն է։ Սրանց նպատակը ամեն ինչ անելն է, որպեսզի մինչեւ 2018-ը եղած բոլոր արժեքները ոչնչացնեն՝ աղմուկով։ Սա ամեն ինչ բարձրաձայն է անում, որ մարդիկ զրկվեն իրենց հիշողությունից։ Նույն Ներոնի տեսարանն է՝ հաց եւ տեսարաններ։ Հացն ու ցորենը բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ թմբուկն է, Փաշինյանը ոչ մի նոր բան չի սովորել, Ներոնին է կրկնում՝ հաց եւ տեսարաններ։ Զարմանում եմ, թե մեր ազգը ոնց կարող է հացի եւ տեսարանների կուտն ուտել։ Այ հոգնածներ, 5 հազար տղա զոհվեց, որ չերեզ Ադրբեջան բենզին բերեք ու մի հատ էլ մա՞տ թափ տաք։