Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիա
Սովորաբար, արևային վահանակներն ու կուտակման մարտկոցները առանձին են, բայց չինական մի թիմ առաջարկել է օգտագործել մարտկոց, որը արտադրում և կուտակում է արևային էներգիա առանց լրացուցիչ սարքավորումների, գրում է 4pda.to–ն։
Դա արևային օքսիդա-վերականգնման հոսքային մարտկոց է (SRFB), որը կուտակում է էներգիան հեղուկ էլեկտրոլիտներում շրջելի քիմիական ռեակցիաների միջոցով։ Նման համակարգերը համարվում են հեռանկարային, բայց տառապում են այնպիսի թերություններից, ինչպիսիք են լուսաէլեկտրոդային կոռոզիան և արևի լույսը էլեկտրաէներգիայի վերածելու ցածր արդյունավետությունը։
Նանկինի տեխնոլոգիական համալսարանի մի թիմ բարելավել է SRFB բաղադրիչների քիմիական համատեղելիությունը։ Որպես լուսակատոդ օգտագործվել են առևտրային առումով մատչելի եռամորֆ սիլիցիումային արևային մարտկոցներ (3jn-a-Si), որոնք կտրտված են 2x2 սմ չափերով մոդուլների՝ չժանգոտվող պողպատե հիմքով և ինդիումի անագի օքսիդի ծածկույթով։ Փորձարկման ընթացքում մարտկոցը լիցքավորվել է արևի լույսը մոդելավորող քսենոնային լամպով։ Համակարգը դիմացել է ավելի քան 10 լիցքավորման-լիցքաթափման ցիկլերի և ցույց է տվել արևային էներգիայի էլեկտրաէներգիայի 4.2% փոխակերպման արդյունավետություն։ Այս զարգացումը նոր հնարավորություններ են բացում էներգիայի արևային-քիմիական ուղղակի կուտակման տեխնոլոգիաների զարգացման համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...