Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն
Իլոն Մասկի հիմնադրած Tesla ընկերությունը մտադիր է մինչև 2028 թվականի վերջը ԱՄՆ տարածքում գործարկել արևային վահանակների արտադրություն՝ տարեկան 100 ԳՎտ (գիգավատ) ընդհանուր հզորությամբ։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության նոր թափուր աշխատատեղերի նկարագրությունից, ինչն անուղղակիորեն մատնանշում է նոր գործարանի կառուցման մասին։ Չորրորդ եռամսյակի արդյունքների ամփոփման ժամանակ Իլոն Մասկը շեշտել է, որ արևային էներգետիկայի ներուժը թերագնահատված է։ Ըստ նրա՝ սա լավագույն միջոցն է արհեստական բանականության (AI) տվյալների մշակման կենտրոնները էներգիայով ապահովելու համար։ «Մենք աշխատելու ենք արևային տարրերի արտադրությունը տարեկան 100 ԳՎտ-ի հասցնելու ուղղությամբ՝ ինտեգրելով մատակարարման ողջ շղթան՝ հումքից մինչև պատրաստի վահանակներ», — նշել է Մասկը։
Որպեսզի պատկերացնենք մասշտաբները, ահա մի քանի փաստ. 20 միլիոն տնային տնտեսություն, սա այն քանակն է, որը կարող է ապահովվել էլեկտրաէներգիայով տարեկան 100 ԳՎտ հզորության շնորհիվ։ Ըստ Մասկի հաշվարկների՝ ընդամենը 160×160 կմ մակերեսով տարածքը բավարար է ամբողջ ԱՄՆ-ն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։
Այս պահին Tesla-ն փնտրում է տեխնոլոգ-ինժեներների, ովքեր պետք է մշակեն նոր սերնդի սարքավորումներ և նախագծեն գործարաններ էներգետիկ արտադրանքի համար։ Հիմնական պահանջը լինելու է արտադրական ողջ ցիկլի կազմակերպումը հենց ԱՄՆ-ի ներսում՝ սկսած հումքի մշակումից։ Այս նախագիծը ևս մեկ քայլ է Tesla-ի՝ միայն էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերությունից համաշխարհային էներգետիկ հսկայի վերածվելու ճանապարհին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»