Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսին հսկող կարգադրիչները վերջապես թույլ են տվել, որ մասնակցի այս կիրակի մատուցված պատարագին:
Հիշեցնենք, որ սրբազանը դեռ կալանքի տակ է, սակայն մի քանի շաբաթ է՝ գտնվում է «Իզմիրլյան» կենտրոնում՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Նա մի վիրահատություն արդեն տարել է, երկրորդին է պատրաստվում:
Անցած շաբաթ այդ նույն մարդիկ, սակայն, թույլ չէին տվել, որ հիվանդանոցում պատարագ մատուցվի, եւ սրբազանը հաղորդություն ստանա, ինչից նա շատ էր զայրացել։ Այս կիրակի պատարագը մատուցել է կենտրոնի հոգեւոր տեսուչ Հայր Հովհաննես Թորգոմյանը։ Ներկա են եղել բուժանձնակազմից մի քանի հոգի, հարեւան հիվանդասենյակներից որոշ բուժառուներ, Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը, որը հորեղբոր խնամակալն է ԲԿ-ում, ինչպես նաեւ՝ սրբազանին այցի գնացած պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատարագը մատուցվել է հիվանդանոցի միջանցքում, որին իր պալատից հետեւել է նաեւ սրբազանը, վերջում նաեւ հաղորդություն է ստացել։
Մեզ պատմեցին, որ այս անգամ էլ կարգադրիչները փորձել են արգելել սրբազանին՝ պատարագի մասնակցել, հատկապես լսելով, որ պատարագի արարողակարգի մաս է կազմում հաղորդություն ստանալը։ Երբ նրանց մանրամասն բացատրել են, որ հաղորդում ստանալը «հաղորդակցվելը» չէ, ինչին նրանք դեմ են եղել, այլ անթթխմոր հացով պատրաստված նշխարը (գինու մեջ թաթախված եւ վրան համապատասխան աղոթք կարդալուց հետո) ճաշակելը հավատացյալների կողմից, մի կերպ համաձայնել են։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...