ՔՊ նախընտրական ընտրությունները կայանալու է ՔՊ կենտրոնական գրասենյակում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Փետրվարի 12-ից կմեկնարկեն ՔՊ նախընտրական ընտրությունները, որոնք կընթանան եռօրյա ժամկետում: Բոլոր մարզերի եւ Երեւանի ՔՊ տարածքային կառույցների անդամները՝ ՔՊ համաժողովի պատվիրակները, էտապ-էտապ ընտրություն կկատարեն, որպեսզի ձեւավորեն ՔՊ նախընտրական ցուցակը։ Ընտրությունը կայանալու է ՔՊ կենտրոնական գրասենյակում։ Պատվիրակները հերթով կգան գրասենյակ եւ առաջադրված ու ՔՊ վարչության կողմից գրանցված 280 թեկնածուից ընտրություն կկատարեն 50 թեկնածուի օգտին: Ապա ցուցակը կձեւավորվի ռեյտինգային կարգով՝ ըստ հավաքված ձայների։
Շատ ձայներ հավաքած անձինք՝ ցուցակի վերեւի հատվածում: Եռօրյա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո կրկին օր կսահմանեն, որպեսզի այս անգամ էլ առաջին 50 թեկնածուի միջեւ ընտրեն, նաեւ՝ վարչապետի թեկնածուին, որից հետո մարտին համաժողով կհրավիրեն, որը կհաստատի համաժողովի ընտրած ցուցակը։ ՔՊ-ում բոլորը շունչները պահած սպասում են փետրվարի 12-15-ին․ բանն այն է, որ Փաշինյանն անգամ ամենամտերիմներին երաշխիք չի տվել, որ իրենք կունենան իրենց տեղը, բոլորին ասվել է` գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք»։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...