Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Ռուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան

Մի կողմն ասում է՝ «а теперь я Наташа», մյուս կողմը՝ «а теперь обмани меня». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եռօրյա մոսկովյան այցը տարբեր արձագանքների արժանացավ։ Հայաստանյան ակտիվ քաղաքական-հասարակական մի խումբ ոգեւորությամբ «արձանագրեց», որ Սիմոնյանին «արժանի» ընդունելություն են ցուցաբերել եւ երեսին նետել մեր երկրում տիրող խայտառակ իրավիճակի՝ քաղբանտարկյալների առկայության, գործարար Սամվել Կարապետյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդումների, Եկեղեցու դեմ գրոհի ու երկու լարի վրա խաղալու անթույլատրելիության մասին դիտարկումներ, իսկ իշխանական շրջանակները, ճիշտ հակառակը՝ ցնցված էին ԱԺ նախագահի խրոխտ հայացքից ու ռուս գործընկերներին ուղղված «ինքնիշխան» պատասխաններից։ Նկատենք, սակայն, որ քաղբանտարկյալների, Եկեղեցու եւ այլ թեմաներով ոչ թե պաշտոնյաներն են զրույցներ ունեցել` գոնե եթե եղել է, դրանք չեն հրապարակայնացվել, այլ պաշտոնական հանդիպումներից հետո կայացած բրիֆինգում են ռուս լրագրողներն ուղղել ԱԺ նախագահին։ Թեեւ սա Ռուսաստանում ընդունված մեթոդ է` ինչը որ իշխանությունը չի ասում իր շուրթերով, ասում են Կրեմլին կից քաղաքագետները եւ վերահսկելի լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնի է՝ Ալեն Սիմոնյանը գործող իշխանության բարձրաստիճան այրերից ամենաշատն է աչքի ընկել հակառուսական հայտարարություններով։ Նա առաջինն էր, որ հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Բայց այս այցից հաշված օրեր առաջ «զադնի դրեց» իր երբեմնի կոշտ ձեւակերպումներից՝ հայտարարելով, որ պետք է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, առաջարկեց այն փոխարինել «հարձակում» բառով, անգամ հայտարարեց, որ իրենց իշխանությունն էլ կարող է սխալվել նման տերմիններ օգտագործելով։ Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ էլ ԱԺ նախագահը, մեղմ ասած, հաշիվ չպահանջեց այդ հիբրիդային հարձակումների համար, որից 24/7 ռեժիմով բողոքում են ՔՊ-ականները եւ անգամ եվրոպացիներին են գանգատվում, այլ սկսեց արդարանալ, երբ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվայի համար տարօրինակ է պարբերաբար լսել Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող, իր ձեւակերպմամբ, «առասպելական հարձակումների» մասին այդ հայտարարությունները։

Նրա խոսքով՝ անհասկանալի են նաեւ այն պնդումները, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է Հայաստանի համար գոյաբանական սպառնալիք հանդիսանալ։ «Մեզ համար մի փոքր տարօրինակ է՝ պարբերաբար լսել Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող որոշ առասպելական հարձակումների եւ ՀԱՊԿ-ի կողմից գոյաբանական սպառնալիքի մասին»,- բառացիորեն ասաց ՌԴ արտգործնախարարը՝ ընդգծելով նաեւ, որ  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցությանը։ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երեւանը ներկայում անհրաժեշտ չի համարում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ «Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով, եւ Հայաստանում այլ ըմբռնում չկա։ Միեւնույն ժամանակ, պատերազմից հետո առաջին օրերից ի վեր, հասկանալի պատճառներով, մենք փորձում ենք կայունացնել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Իմ կարծիքով, վատ չի ստացվում»,- ասել է Սիմոնյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ խնդիրներին՝ նա նշել է, որ Հայաստանն ունի հարցեր, որոնց պատասխանն այդպես էլ չի ստացել։ «Հյուսիսային հարձակումների» մասով էլ շեշտել է, որ Հայաստանին անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը հնչում է ռուսական հանրային միջավայրում։ «Քաղաքական գործիչներն այսօր կան, վաղը նրանց կարող են փոխարինել ուրիշները, սակայն հայկական հասարակության մեջ շատ բացասաբար են արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին։ Այդպես են արձագանքում, քանի որ Մոսկվան կարեւոր է, եւ մտածողությունը, որ Մոսկվան դաշնակից է, եղել է ու կա։ Շատ ցավալի է լսել նման արտահայտություններ»,- ասել է Սիմոնյանը։

Ինչպե՞ս բնութագրել ԱԺ նախագահի այցը այս համատեքստում, երբ ներսում այս իշխանության ներկայացուցիչներն առյուծ են կտրում, իսկ դրսում՝ կատվի հեզությամբ հանդես գալիս։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանի այցն անցավ ««а теперь я Наташа» կարգախոսի ներքո՝ դրանից բխող բոլոր ձեւակերպումներով»։

Աշոտյանը հիշեցրեց, որ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում բազմիցս օգտագործվում է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումը՝ ակնարկելով Ռուսաստանին։ Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի մասին բազմիցս խոսել է նույն ինքը՝ Ալեն Սիմոնյանը։ Թե այդ պարագայում ինչ նպատակ էր հետապնդում ԱԺ նախագահի մոսկովյան այցը, եթե չպետք է այնտեղ պարզաբանումներ պահանջեին այս հարցերի վերաբերյալ, Աշոտյանը պատասխանեց․ «Չեմ բացառում, որ իրենք իրենց իշխանության ներսում որոշակի վերաբաշխում են արել, կոպիտ ասած՝ եթե Ռուբեն Ռուբինյանը թուրքական գիծն է ծածկում, ապա Ալեն Սիմոնյանն էլ ռուսական գծի պատասխանատուն է, այստեղ սրում են տրամադրությունները, գնում այնտեղ՝ փորձելով բթացնել»: Նման զիջողական-անկայուն պահվածքից ի՞նչ է շահում իշխանությունը։ «Ես ցավում եմ, որ ռուսական շրջանակներից երբեմն ունեմ տպավորություն, որ իրենք էլ Ալենի՝ «а теперь я Наташа» այցի շրջանակներում խաղում են սեփական խաղը՝ «а теперь обмани меня» տարբերակով»: