Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ

Ադրբեջանից 80-ականներին եկածներին ստիպում են ազատել շենքը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հերթական սոցիալական սկանդալն է հասունանում Դարբնիկ գյուղում եւ պայթելու է կառավարության շենքի մոտ: Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում ապրող մոտ 45 փախստական, որոնք Ադրբեջանից ներգաղթել են 80-ականների վերջերին, պատրաստվում են մոտակա հինգշաբթի գնալ կառավարության շենքի մոտ՝ հույսով, որ գոնե այնտեղ իրենց ձայնը լսելի կդառնա նիկոլական իշխանության համար: 38 տարին բավարար չէր Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների համար, որ լուծեին առաջին արցախյան պատերազմի փախստականների հարցը: Ինչպես 38 տարի առաջ, նրանք այսօր էլ չունեն իրենց բնակարանը: Ծվարել են Անդրանիկի 4-րդ փողոցում` «Քոլեջ» կոչվող շենքում, որը ՆԳՆ Միգրացիոն ծառայության բալանսում է, ասել է թե` պետական գույք է: Ով ինչպես կարողացել է, նորոգել է բնակարանը, կահավորել, սպասել է այն երջանիկ ժամանակներին, երբ իրեն թույլ կտան սեփականաշնորհել կացարանը: Դրա փոխարեն նախկին փախստականների զավակներին այցելել են «Օթեւան» կոչվող ինչ-որ ՊՈԱԿ-ից եւ ստիպում են անհասկանալի պայմանագիր կնքել: Այս մասին «Հրապարակին» հայտնեցին «Քոլեջի» բնակիչները:

Պատմում է Աննա Եղիազարյանը, որի ծնողները փախստականներ են` Ադրբեջանից ներգաղթած. «2011 թվականից մեզ տվել են այդ բնակարանները, մենք ապրում ենք: Փետրվարի 4-ին եկել են այդ կազմակերպությունից ու մեզ ասում են, որ շենքը հանձնված է իրենց: Մեզ ինչ-որ պայմանագրեր են դեմ տալիս, ստիպում են, որ կնքենք՝ 1 տարի ժամկետով: Այդ պայմանագրում ոչինչ ի օգուտ բնակչի չկա գրված: Բոլոր բնակիչները խուճապահար են, անհանգստացած, որովհետեւ չգիտեն, թե մեկ տարի հետո ինչ կլինի իրենց հետ: Մենք՝ բոլորս, այդ բնակարանների համար ներդրում ունենք արած, վերանորոգել ենք, կահավորել ենք: Իսկ այդ պայմանագրերում գրված է, որ մենք իրավունք ունենք ապրելու, բայց բանալիները պետք է տանք իրենց, որ եթե խնդիրներ լինեն, կռիվ կամ մի բան, իրենք գան ու որոշեն, թե ով է մեղավոր, ու եթե լինեն խնդիրներ, իրենք մեզ կարող են հանել տներից: Ասում են՝ եթե անգամ չստորագրեք, օրենքի ուժով գալու ենք, ձեզ դուրս հանենք»:

2011 թվականին տրված փաստաթղթերում շեշտված է, որ փախստականներին բնակարանները հատկացվում են առանց սեփականության իրավունքի: Այժմ մարդիկ վախենում են, որ կմնան առանց կացարանի: Նրանք փորձում են զանգահարել «Օթեւան» ՊՈԱԿ տնօրենին, բայց նշված հեռախոսահամարները չեն պատասխանում: Փորձում են տնօրենին համացանցում գտնել, բայց այնտեղ, որպես «Օթեւանի» տնօրենի ԺՊ, նշված է ոմն Էդգար Փարվանյան, մինչդեռ իրենց պայմանագրերում այլ ԺՊ-ի անուն է՝ Ա. Հովհաննիսյան: «Մեզ բացարձակ արհամարհում են, եթե այսպես շարունակվի, մենք մյուս շաբաթ գալու ենք Փաշինյանի մոտ»,- ասում է նախկին փախստականների դուստր Աննա Եղիազարյանը:

«Կացարանի տրամադրման եւ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին» բնակիչներին առաջարկվող պայմանագրում նշված է. «Բնակիչը պարտավորվում է վերադարձնել կացարանը պայմանագրի գործողության ավարտին նույն վիճակում, հաշվի առնելով բնականոն մաշվածությունը»: Սա նշանակում է, որ մեկ տարուց, իսկ պայմանագրի ժամկետը մինչեւ 2027 թվականի փետրվարի 1-ն է, «Օթեւան» կազմակերպությունը կարող է պահանջել, որ մարդիկ դուրս գան տներից, եւ նրանք պարտավոր են կատարել պահանջը: Բնակչի պարտավորությունների թվում նշվում է կացարանի բանալին ՊՈԱԿ-ի տնօրինությանը հանձնելը: Այս նվաստացուցիչ պայմաններին բնակիչները, բնականաբար, չեն համաձայնում:

Աննա Եղիազարյանը հարեւանների հետ եղել է Դարբնիկի վարչական ղեկավար Դավիթ Գզիրյանի մոտ, սակայն վերջինս ասել է, որ ոչնչով չի կարող օգնել համագյուղացիներին, որ ինքն այդ շենքի հետ կապ չունի: «Հրապարակի» հետ զրույցում Դավիթ Գզիրյանն ասաց. «Այո, ես կապ չունեմ այդ խնդրի հետ: Գիտեմ, որ գալիս են, պայմանագրեր են կնքում, ես չգիտեմ՝ ինչ կարող եմ անել նրանց համար»:
Բացի արցախյան առաջին պատերազմի ժամանակների փախստականներից, այստեղ ապրում են նաեւ Սիրիայից, Իրաքից, այլ երկրներից ներգաղթածներ, ՆԳՆ լրատվության պատասխանատուները խոստացան պարզաբանել խնդիրը: Իսկ մինչ սպասում ենք նրանց պատասխանին, հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց, որով պետք է բարելավեր «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց» սոցիալական ծառայությունների մատուցման որակը: Այն ժամանակ հայտարարեցին, թե նախատեսվում է ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին դուրս բերել ժամանակավոր տեղավորման կենտրոններից եւ ապահովել ժամանակավոր կացարաններով։ Ապա սոցապնախարարության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը լուծարվեց, եւ մարդկանց կացարաններով ապահովելու ծառայությունը դրվեց «Օթեւան» ՊՈԱԿ-ի վրա: Փաստորեն, այսպես է բարելավվում դժվարին իրավիճակներում հայտնվածների կյանքը, նրանցից խլում են իրենց օջախների բանալիները եւ զգուշացնում, որ մեկ տարի անց պատրաստ լինեն դուրս գալ տներից: