Անհետ կորածների հարազատներին թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի զեկույցին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ առավոտից 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում էին։ Նրանք հանդիպումներ էին պահանջում ԱԺ նախագահության, ՔՊ-ական պատգամավորների հետ։ Բանն այն է, որ դեռեւս անցած տարեվերջին դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով թույլ տալ, որ ծանոթանան 44-օրյա պատերազմի զեկույցին, որը, ինչպես հայտնի է, չի հրապարակվել, խորհրդարանում չի քննարկվել, այլ ուղարկվել է խորհրդարանի գաղտնի բաժին, քանի որ ԱԺ ղեկավարությունը կարծում է, որ զեկույցի պատրաստման ժամկետները խախտվել են։
Անհետ կորածների հարազատներին, սակայն, ԱԺ նախագահությունը չի պատասխանել, ինչի առիթով էլ երեկ նրանք գնացել էին խորհրդարան: Միայն մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնելուց հետո նրանց տեղեկացրել են, որ չեն կարող զեկույցին ծանոթանալ՝ գաղտնիության հասանելիություն չունենալու պատճառով։ Հայտնի է, որ նույնիսկ ԱԺ պատգամավորներից ոմանք, ովքեր չունեն գաղտնի տեղեկատվության հետ ծանոթանալու հատուկ թույլտվություն, չեն կարողանում ծանոթանալ զեկույցին։ Մերժում ստանալուց հետո հարազատները շարժվել են նախագահական նստավայր եւ շարունակել բողոքն այնտեղ։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...