Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը
Հունվարի 29-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ արտադրում և իրացնում են մսամթերք։ Տեղեկություն կար նաև, որ որդին մոտը պահում է թմրամիջոց։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նույն օրը՝ ժամը 19․30-ին, 26-ամյա որդին հայտնաբերվեց Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և երկու կաթուցիչ։ Նա չժխտեց, որ տանը 60-ամյա հայրը երկար ժամանակ ապխտում է մսամթերք և այն իրացնում Վանաձորի շուկայում։
Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախնական զննությամբ Գայի փողոցի նրանց տան նկուղում հայտնաբերվեց ապօրինի պատրաստված 159 հատ մսամթերք, նաև մսամթերք պատրաստելու հաստոցներ, գործիքներ և հումք։ Իսկ արդեն փետրվարի 4-ին նույն տեղում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին ևս 465 հատ մսամթերք, ապուխտի համար նախատեսված 77 տոպրակ և գործիքներ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել