Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վաղարշապատում երեկ տեղի ունեցած խուզարկությունների եւ 10 հոգու ձերբակալության «քավորը», ըստ մեր աղբյուրի, նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։ Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել` ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։
Ասում են՝ Մեխակյանն է ղեկավարությանը համոզել, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով` թույլ չտալ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվանան, պետք է բնում խեղդել ամեն ակտիվություն, եւ ինքն էլ է գործի անցել՝ համայնքի ընդդիմադիրների հետեւից է ընկել՝ պահակից մինչեւ ուսուցիչ, հայտնաբերում է եւ հարցերը լուծում։ Մեր տեղեկություններով, Սեւակ Խաչատրյանի «Առաջ» կուսակցությունը մտնելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեջ, ու նաեւ սա է այս ձերբակալությունների պատճառը:




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...