Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԻսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYPԱդրբեջանական ավիաընկերությունները ՀՀ-ի օդային տարածքով իրականացված թռիչքների համար վճարել են 434,316 եվրոԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքովԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ Ակոպյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածելՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարձել է այն եզակի ինստիտուցիոնալ հակակշիռը, որը դեռևս հիշեցնում է պետության պատասխանատվության մասին։ Երբ պետական համակարգը սկսում է Եկեղեցուն դիտարկել ոչ թե որպես արժեքային հիշեցում, այլ որպես խանգարող ինստիտուտ, այդ պահին խզվում է իշխանության և խղճի միջև վերջին կենդանի կապը։ Օրենքը շարունակում է գործել, դատարանները շարունակում են արձանագրել որոշումներ, կառավարչական մեքենան՝ արտադրել իրավականորեն ճիշտ, սակայն բարոյապես դատարկ ակտեր։ Պետությունը դառնում է ինքնաբավ համակարգ, որն այլևս չի հանդուրժում իրեն հարց տվող կամ հիշեցնող ձայնը՝ ո՛չ վերևից, ո՛չ ներսից։ Հայաստանում այս ներքին ճեղքը վաղուց դադարել է լինել տեսական և ստացել է ինստիտուցիոնալ տեսք։ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ պետական միջամտությունները հաճախ փաթեթավորվում են լուսավորական կամ հանրային շահի ձևակերպումներով, սակայն դրանց խորքում հազվադեպ է իրական աստվածաբանական կամ արժեքային հարցադրումը։ Ավելի հաճախ դրանք սնվում են իշխանության ինքնարդարացման մղումից՝ վերին բարոյական չափանիշներից անկախ գոյանալու ցանկությունից։ Այդ պահին պետությունը դադարում է ընկալել Եկեղեցին որպես արժեքային հակակշիռ և սկսում է վերաբերվել նրան որպես կառավարման հարմարավետությանը խոչընդոտող գործոնի։

Այս վիճակը չի կարելի հասկանալ միայն որպես քաղաքական կամ իրավական հակասություն։ Այն հիշեցնում է արժեքային անդունդ, որի մասին Գյոթեն վաղուց է նախազգուշացրել «Ֆաուստ» ողբերգության մեջ։ «Ֆաուստում» մարդը վտանգավոր չի դառնում այն պահին, երբ սխալվում է, այլ այն պահին, երբ սկսում է իր սխալը արդարացնել բանականությամբ՝ խուսափելով խղճի դատողությունից։ Նույն տրամաբանությամբ, երբ պետությունն իրեն իրավունք է վերապահում բարոյական հարցադրումները փոխարինել վարչական նպատակահարմարության, արդյունավետության կամ ընթացակարգային ճշգրտության լեզվով, այդ պահից սկսվում է ոչ թե վերափոխում, այլ մտավոր կոռուպցիա։ Մեր իրականության մեջ սա արտահայտվում է ոչ թե բարձրաձայն հայտարարություններով, այլ լուռ ու երկարատև գործընթացներով՝ դատական գործերի անհամաչափ ձգձգումներով, վարչական ճնշումներով, կրթական և մշակութային քաղաքականության փոփոխություններով, որոնք իրականացվում են առանց հանրային և արժեքային իրական քննարկման։ Ամեն ինչ թվում է օրինական ու տեխնիկապես ճիշտ, բայց հենց այդ ամենի ներսում է բացակայում պատասխանատվության չափանիշը։ Այս համատեքստում Եկեղեցին խանգարում է ոչ թե իշխանությանը, այլ կառավարչի ինքնաբավությանը՝ հիշեցնելով, որ պետությունը չի կարող լինել սեփական ճշմարտության վերջնական աղբյուրը։

Եթե դասական կոռուպցիան կապված է փողի, պաշտոնի կամ ծառայությունների հետ, ապա այն, ինչ բացահայտվում է Ֆաուստի, պետության և Եկեղեցու հակադրության մեջ, գործում է անհամեմատ ավելի խոր մակարդակում։ Մտավոր կոռուպցիան սկսվում է այն պահից, երբ բանականությունը հրաժարվում է իր ծառայողական դերից և հռչակվում ինքնաբավ։ Այդ պահին պետական համակարգերում տեխնիկական ճիշտը ներկայացվում է որպես վերջնական ճիշտ, իսկ բարոյական հարցադրումը՝ որպես խոչընդոտ կամ ավելորդություն։ Սա ամենավտանգավոր կոռուպցիան է, որովհետև օրինական է, հարմարավետ և գրեթե անտեսանելի։

Գյոթեն իրականում մտահոգված է երեք կերպարի բարոյական վիճակով, որոնք յուրաքանչյուր դարաշրջանում որոշում են հասարակության ճակատագիրը՝ մտավորականը, իշխանություն կրողը և հավատքի մեջ գտնվող մարդը։ Կարևորը այն է, որ «Ֆաուստում» այս կերպարները հաճախ չեն բաժանվում։ Ֆաուստը միաժամանակ գիտնական է, հանրային հեղինակություն ունեցող անձ և Աստծուն որոնող հոգի։ Այդ համադրությամբ Գյոթեն հարց չի տալիս այն մասին, թե մարդը որքան գիտի, այլ այն մասին, թե ինչ է անում իր գիտելիքով, ում է ծառայում իր իշխանությամբ և արդյոք պահպանում է իր խիղճը նույնիսկ հավատքի ճգնաժամի կամ կորստի պահին։ Նրան չեն հետաքրքրում մակերեսային կերպարները՝ ո՛չ «սխալ հավատացյալը», ո՛չ «անբարոյական պաշտոնյան»։ Գյոթեին հուզում է այն վճռորոշ պահը, երբ լուսավորյալ միտքը բաժանվում է բարոյական պատասխանատվությունից։ Ֆաուստը կարող էր ընդունել իր սահմանները և ծառայել ճշմարտությանը, սակայն նա ընտրում է ուժը, փորձը և ազդեցությունը՝ անգամ ներքին անկման և խզման գնով։ Սա այն ընտրությունն է, որի առաջ կանգնում է յուրաքանչյուր դարաշրջանի պաշտոնյա կամ մտավորական։

Հավատքի մեջ գտնվող մարդու կերպարը ևս միանշանակ չէ։ Գյոթեն չի իդեալականացնում ո՛չ ձևական հավատքը, ո՛չ էլ դրա լիակատար մերժումը։ Նրան մտահոգում է այն մարդը, որը կորցրել է կենդանի կապը բարու և ճշմարտության հետ, բայց շարունակում է խոսել դրանց անունից կամ շահարկել դրանք։ Այդ պահին հավատը դառնում է ոչ թե փրկող ուժ, այլ սոցիալական դիմակ, և սա նույնպես մտավոր կոռուպցիայի դրսևորում է։ Այս ամենի միջով «Ֆաուստը» փորձում է պատասխանել մի հարցի, որը այսօր ոչ պակաս սուր է, քան 19-րդ դարում. ինչպիսին պետք է լինի այն մարդը, որի ձեռքում է իշխանությունը կամ բարոյական խոսքը, որպեսզի նա չվերածվի իր ժամանակի Մեֆիստոֆելի։

«Ֆաուստը» մեզ զգուշացնում է, որ յուրաքանչյուր համակարգ, որը հրաժարվում է իր խղճից, կարող է ժամանակավորապես ուժեղ և արդյունավետ թվալ, բայց երկարաժամկետում դատապարտված է քայքայման։ Այսօր, երբ պետություն–Եկեղեցի հարաբերությունները վերածվում են բաց կամ քողարկված բախման, հարցը միայն հավատքի ազատության մասին չէ։ Հարցն այն է, թե արդյոք իշխանությունը պատրաստ է ընդունել, որ իր վերևում գոյություն ունի չափանիշ, որը չի ենթարկվում ո՛չ ընտրական քարոզարշավների, ո՛չ կառավարչական հաշվարկների։ Քաղաքացու ձայնը այս իրավիճակում վերածվում է աղմուկի, ոչ թե չափանիշի, իսկ Եկեղեցին սկսում է ընկալվել որպես անհարմար մրցակից։

Ֆաուստը, Մեֆիստոֆելը և Գրեթխենը դառնում են խորհրդանշական հայելիներ։ Ֆաուստը մարմնավորում է այն պաշտոնյային կամ մտավորականին, որը կանգնած է խղճի ու հարմարության ընտրության առաջ։ Մեֆիստոֆելը ներկայացնում է համակարգի գայթակղությունը՝ արդյունավետություն առանց պատասխանատվության, ուժ առանց սահմանների։ Գրեթխենը խորհրդանշում է հասարակությունը կամ անհատին, որի վրա են ընկնում այդ ընտրությունների իրական հետևանքները։ Վալպուրգյան գիշերը դառնում է ժամանակավոր ազատության պատկեր, երբ մարդը կամ համակարգը իրեն թույլ է տալիս գործել առանց խղճի։ Դատական ձգձգումները, ձևական ընթացակարգերը, տեխնիկական լուծումները հաճախ վերածվում են հենց այդ Վալպուրգյան գիշերվա ժամանակակից արտահայտությանը։

19-րդ դարի նախապաշարումները բաց էին ու տեսանելի։ Դրանք խոսում էին դոգմաների, տեսանելի իշխանության և անփոփոխ ճշմարտությունների լեզվով։ Ֆաուստի ժամանակի մարդը պայքարում էր արտաքին սահմանափակումների դեմ։ 21-րդ դարի նախապաշարումները շատ ավելի նուրբ են, որովհետև չեն ներկայանում որպես պարտադրանք։ Դրանք փաթեթավորված են արդիականության, արդյունավետության և գիտականության լեզվով։ Եթե 19-րդ դարում ասում էին՝ «ճշմարտությունը վերևում է, դու իրավունք չունես հարց տալու», ապա այսօր ասում են՝ «դու կարող ես ամեն ինչ, բացի խղճից հարցնելուց»։ Այսօր մարդը չի վախենում հոգևոր կյանքի Աստվածային անխախտ օրենքները խախտելուց, նա վախենում է ոչ արդիական, ոչ ընդունելի կամ ոչ ռացիոնալ համարվելուց։ Այստեղ է, որ Ֆաուստի ողբերգությունը կրկնվում է նոր ձևով. ազատագրվելը դոգմայից վերածվում է խղճից հրաժարվելու։

«Ֆաուստը» մեզ տալիս է երեք կարևոր ուղերձ՝ հատկապես այսօրվա մեր իրականության համար։ Այն մեզ առաջարկում է ինքնաճանաչման հայելի՝ հիշեցնելով, որ կրթությունը, պաշտոնը կամ ճիշտ բառապաշարը չեն ազատում մարդուն խղճից հեռանալու վտանգից։ Այն տալիս է որոշում կայացնելու չափանիշ՝ հիշեցնելով, որ օրենքը չի փոխարինում արդարությանը։ Եվ վերջապես՝ այն թողնում է հույս նույնիսկ անկման մեջ՝ ցույց տալով, որ փրկությունը հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ մարդը կամ համակարգը ամբողջությամբ չեն հրաժարվել ճշմարտության որոնումից։ «Ֆաուստը» մեզ այսօր սովորեցնում է, որ առաջադիմությունը դառնում է կործանարար հենց այն պահին, երբ մարդը կամ պետությունը որոշում են, թե խիղճն այլևս անհրաժեշտ չէ։ Իսկ այն համակարգը, որը Եկեղեցուն դիտարկում է որպես խանգարող ինստիտուտ, իրականում վախենում է ոչ թե անցյալից, այլ հիշեցումից։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում