Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ՔՊ ներկուսակցական ընտրությունների շրջանակում ՔՊ գրասենյակում հրավիրված ճեպազրույցում հնչեցրեց կոնկրետ սպառնալիքներ ու հղեց ազդակներ։
Անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում հրավիրելուն՝ ասաց. «Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու խորքային նախաձեռնությունը Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելն է»,- նշեց նա։
Փաշինյանն արձագանքեց նաև սփյուռքահայ մի շարք գործիչների, որոնք դատապարտել են Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավը, կոչ արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին։
«Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք լրիվ ուրիշ կողմ՝ Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ հարկ եղած դեպքում «լրացուցիչ միջոցների» կդիմի՝ սպառնալով և տողատակում հասկացնելով, որ անգամ ուժ կկիրառվի։
«Էս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին, և ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»։
Փաշինյանը հեգնեց անգամ, թե «կուզեն թռնեն վերև, իջնեն ներքև, թույլ չեն տա»։
Ստացվում է, որ փետրվարի 16-19-ին կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը վտանգված է, վտանգված է նաև կաթողիկոսի և եպիսկոպոսների անվտանգությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն այս անգամ շատ վճռական է տրամադրված։ Թիմակիցների հետ մասնավոր զրույցներում նշել է, որ այլևս չի հանդուրժելու կաթողիկոսի քայլերը։
Կարճ ասած՝ առաջիկա օրերին առավել կտրուկ քայլերի կդիմեն իրավապահները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց