Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Ռուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան
Մամուլի տեսություն

Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում միջազգային բարձր մակարդակի այցելությունների և արտաքին դերակատարների բարձրաստիճան պաշտոնյաների այցերի նկատմամբ հանրային արձագանքը միշտ էլ արտահայտվել է հույզերով ու երբեմն չափազանցված սպասումներով:

Սոցիալական մեդիայում և լրատվական դաշտում հաճախ ձևավորվում է այնպիսի տրամադրություն, որ եթե Հայաստան է ժամանում որևէ ազդեցիկ երկրի ղեկավար կամ բարձրաստիճան պաշտոնյա, ապա դա ազդարարում է էական փոփոխությունների սկիզբ՝ թե՛ երկրի արտաքին քաղաքական ուղեգծում, թե՛ անվտանգային ճակատում, թե՛ տնտեսական գործունեության հնարավորություններում։ Այս իրավիճակը խորապես արմատավորված է նորանկախ պետականության պատմական փորձի, շարունակվող անվտանգային սպառնալիքների, հասարակության երկարամյա սպասումների և կախվածության հոգեբանության մեջ։ Մշտապես առկա է դրսից փրկություն որոնելու հույսը, խնդիրների լուծման բանալին դրսում տեսնելու աշխարհայացքը, ինչը պայմանավորված է ինչպես փոքր երկրի դիրքով, այնպես էլ անցած տասնամյակների՝ արտաքին աշխարհից եկած օգնության առկայությամբ ու դրա նկատմամբ չափազանցված գնահատականի ձևավորմամբ։

Հենց այստեղ է, որ առաջանում է այցելությունների և նրանց ակնկալվող հետևանքների վերաբերյալ վերացական ու իրական սպասումների բախումը, ուր հանրային զգայական ընկալումները գերակշռում են քաղաքական վերլուծության սառնությամբ:

Երբ երկրի համար առանցքային տերությունների պատվիրակություններ են գալիս Հայաստան, հանրային դաշտի մի զգալի հատվածի շրջանում արմատավորվում է այն համոզմունքը, որ տվյալ այցով ոչ միայն Հայաստան-հյուրընկալվող երկիր հարաբերություններն են նոր թափ ստանում, այլև տրվում է ազդակ, թե տեղի է ունենում շրջադարձ, բեկումնային փոփոխություն տարածաշրջանային զարգացումների և երկրի ապագայի հարցում։ Օրինակ՝ ԱՄՆ փոխնախագահի, Ֆրանսիայի նախագահի կամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները շատ հաճախ ընկալվում են որպես երաշխիք, թե Հայաստանը կփոխի իր ռազմավարական կողմնորոշումը, կկտրի կապերը Ռուսաստանի հետ կամ ձեռք կբերի նոր անվտանգային ու տնտեսական հովանոց։

Սակայն իրականության մեջ այցերն իրենցից ներկայացնում են աշխարհաքաղաքական հարաբերությունների ռազմավարական խճանկարների փոքրիկ դրվագներ, որոնք սովորաբար չեն հանգեցնում ակնթարթային, առավել ևս՝ արմատական տեղաշարժերի։ Այս համատեքստում, օրինակ՝ չպետք է գերագնահատել այցելությունների ընթացքում ստորագրված հուշագրերը և հայտարարել, թե միանգամից շրջադարձային փոփոխություններ են սպասվում։ Դրանք, որպես կանոն, հիմնականում անկյունաքարային, սկիզբ դնող և երկարատև գործընթացների մեկնարկի ազդակներ են, որից մինչև իրական արդյունք՝ ենթակառուցվածքների ստեղծում, տնտեսական շահեր կամ անվտանգության փոփոխություն, կարող է տարիներ պահանջվել։

Հայկական ներքին դիսկուրսի մյուս հատկանիշներից է հասարակության լայն հատվածի հույսերի ողջ առանցքը տեղափոխել այցերի և միջազգային հարթակից հնչած աջակցության հայտարարությունների ու փաստաթղթերի վրա՝ ի հակադրություն ադրբեջանական կամ թուրքական կողմերից եկող ռազմական և քաղաքական սպառնալիքների։ Սա հաճախ դառնում է, այսպես ասած, «ուզվորության» տրամադրությունների աղբյուր, երբ անհատները կամ քաղաքական դերակատարները պետականության հզորացման բնական մեխանիզմները փոխարինում են արտաքին օգնության սպասումով։ Արդյունքում այցելությունները ձևափոխվում են «փրկչական ուժի» սպասման հանգրվանի, մինչդեռ հիմնական շահառուն պետք է լինի ոչ թե այցի արարողակարգային մասը, այլ դրա բովանդակային ենթատեքստը։

Հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ թե միայն այն հնչեղ հայտարարություններին, որ ասվեցին որևէ մամուլի ասուլիսի ընթացքում, այլ գործողության բուն ծրագրերին, ճանապարհային քարտեզներին, իրատեսական նախաձեռնություններին, իրականացվող ֆինանսավորմանը, մշտադիտարկման մեխանիզմներին։ Բայց այստեղ վերստին առաջանում է այն մտավախությունը, որ ձևականության գերակայությունը հաճախ ձևավորում է հանրային մտածողությունը՝ ի վնաս կոնկրետ ու չափելի արդյունքների։

Միևնույն ժամանակ, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, մասնագետների մեկնաբանությունների դաշտում հաճախ հանդիպում ենք այցելությունները միայն աշխարհաքաղաքական տրամաբանության կամ ենթատեքստի տակ արվող մեկնաբանություններին։ Յուրաքանչյուր այց, ստորագրված հուշագիր կամ համագործակցության հռչակում դիտվում է որպես արտաքին քաղաքական գծի ընդլայնման կամ շրջադարձի նշան, երբ Հայաստանի այս կամ այն գործընկերոջ հետ հարաբերությունների սերտացումը միաժամանակ ընկալվում է որպես հակասություն մյուսի հետ։ Օրինակ՝ ԱՄՆ կամ ԵՄ բարձր պաշտոնյայի այցերը շատերի համար ձեռք են բերում հակառուսական աստառ, հաճախ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում են այնպիսի մեկնաբանություններ, թե այցը նշանակում է Ռուսաստանի ազդեցության կտրուկ նվազում, նոր անվտանգության համակարգի կամ տնտեսական դաշտի փոփոխում։ Այդուհանդերձ, ոչ մի կոնկրետ այց կամ հայտարարություն չի կարող կախարդական փայտիկ դառնալ, ինչը կձևափոխի աշխարհաքաղաքական դաշտը՝ հաշվի չառնելով օբյեկտիվ փոխկապակցվածությունը, ընդհանուր շահերը, տնտեսական համագործակցության դաշտը և եղած սահմանափակումները։

Այս համատեքստում մասնավորապես անընկալելի են այն մեդիա և քաղաքական ուղերձները, որոնցով օժանդակվում է հասարակական տրամադրությունների բևեռացումը։ ՀՀ իշխանությունները հաճախ պաշտոնական ելույթներում ընդգծում են, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ մնում են գործընկերային, փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել, բայց, միևնույն ժամանակ, ներսում ոչ միայն թույլ են տալիս, այլև հենց խրախուսում են հակառուսական բևեռացումը։ Ընդ որում, ոչ միայն փորձագիտական հանրույթի միջոցով, այլև հենց իրենց՝ իշխանության ներկայացուցիչների, որոնք նույնիսկ մի քանի օրվա մեջ թույլ են տալիս տարաբևեռ հայտարարություններ, ասենք՝ Մոսկվայում ու Երևանում: Դ

րան զուգահեռ, արևմտյան ուղղությամբ այցերն ուղեկցվում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ռևերանսներով, որոնք հաճախ ընկալվում են որպես դիրքավորման փոփոխություն, ռազմավարական կողմնորոշման կասկածելի փորձեր, բայց իրականում մնում են ձևական շրջանակների մեջ։

Քանի դեռ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում չկա հստակ և ինքնուրույն ռազմավարական համոզմունք՝ հարաբերությունները առանց երրորդ կողմից կախման մեջ դնելու տրամաբանության ներքո զարգացնելու առումով, այցերը կարող են դառնալ քաղաքական տարբեր ուղղությունների միջև մանևրի շերտեր՝ առանց նկատելի և գործնական տեղաշարժերի։ Խիստ կարևոր է արտաքին գործընկերների աջակցության շրջանակում զուտ իրատեսական մոտեցումներ որդեգրելը։ Այցելությունները կարող են լինել ճանապարհի սկիզբ, համագործակցության դուռ, բայց հիմնական նշանակությունն ունեն, եթե դրանք լցվում են բովանդակային աշխատանքով, փոխշահավետ ծրագրերով, կոնկրետ ներդրումներով ու արդյունքներով։

Հակառակ դեպքում, ձևական այցերը, հայտարարությունները կամ բանավոր հավաստիացումները չեն կարող լուծել Հայաստանի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները, որոնք պահանջում են մեկ այլ մակարդակի կառավարում, մարտավարական պլանավորում ու ներքին ռեսուրսների մոբիլիզացում։ Օրինակ՝ անցյալ տարվանից սկսած քննարկվում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև միջուկային համագործակցության հարցը, իսկ օրերս էլ ԱՄՆ փոխնախագահի այցելության ժամանակ ստորագրվեց Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը։ Ու սա առիթ է դարձել ոմանց համար խոսելու Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին ու խրոխտ կերպով հայտարարելու, թե ԱՄՆ-ը մոդուլային ատոմակայան է կառուցելու Հայաստանում։

Բայց թեման դեռ հում է, այ, երբ հստակ լինի, այդ թվում՝ փաստաթղթային տարբերակով, որ Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան է կառուցվելու, արդեն ուրիշ հարց։ Թե չէ շատերը սովոր են «ձուկը ջրում բազար անել»։ Այսինքն՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել այցերի, քննարկումների ու փաստաթղթերի բովանդակային կողմին, թե Հայաստանն ինչ է ստանում։

Իրական դիվանագիտությունը զուրկ է զգայական թռիչքներից ու արագ աղմուկներից։ Խոսքը վաղվա օրը կառուցելու և ներդրումային միջավայրը արդիականացնելու մասին է այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք նախատեսում են տեխնոլոգիական, կրթական, տնտեսական և անվտանգության ոլորտների փոխակերպում՝ հաջորդական ու հետևողական քայլերի միջոցով։ Ու որքան էլ կարևոր և որոշիչ կարող են լինել միջազգային աջակցությունը, այցելությունները, փոխայցերը և փոխշահավետ ծրագրերը, դրանք, միևնույնն է, երբեք չեն կարող փոխարինել ներքին պետական ինստիտուտների ամրապնդմանը, հասարակական պատասխանատվության բարձրացմանը, իրավական միջավայրի կայունացմանը, տնտեսական խթանների ձևավորմանը և ինքնուրույնության մշակույթի կայացմանը։

Հայաստանը կարող է արժանանալ աշխարհաքաղաքական սուբյեկտների կայուն ու հարգալից վերաբերմունքի, աջակցություն ստանալ համաշխարհային կենտրոններից միայն այն դեպքում, երբ ինքը ունի կայացած ինստիտուտներ, հանրության վստահություն, պատասխանատու իշխանություն, թափ հավաքող տնտեսություն, հզոր բանակ ու քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակ։ Հայաստանի ներքին անվտանգության, զարգացման ու կայունության բանալին նախ և առաջ երկրի ներսում է, իսկ արտաքին գործընկերների օգնությունը միշտ պետք է դիտվի որպես լրացուցիչ լիցք մեր սեփական հնարավորություններին։ Այսինքն, մեր պետությունը պետք է քաշ հավաքի, որ մեզ հետ արտաքին ուժերը հաշվի նստեն։

Յուրաքանչյուր քաղաքացի իր կրթության, աշխատանքի, քաղաքացիական դիրքորոշման, հանրային կյանքի ակտիվ մասնակցության միջոցով կարող է իր բաժինն ունենալ Հայաստանի հզորացման գործում, քանզի միայն դրսից փրկություն է փնտրում այն ժողովուրդը, որն ինքնուր

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում