Անցած տարի ՀՀ-ն 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ․ ԵՏՀ պաշտոնյա
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 95 մլրդ ԱՄՆ դոլար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Դանիյար Իմանալիևը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել է աճ մի շարք ապրանքախմբերի գծով։ Մասնավորապես, նախորդ տարվա արդյունքներով սննդամթերքի, տեքստիլի և կոշիկի ոլորտներում ակնկալվում է շուրջ 20% աճ, փայտանյութի և թղթի ցելյուլոզայի արտադրանքի մասով՝ մոտ 14% աճ, իսկ քիմիական արտադրանքի գծով՝ շուրջ 2,3% աճ։
Իմանալիևը նշել է, որ 2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ, իսկ Հայաստանից թարմ սառեցված ձկան արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 21%-ով։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին փոխադարձ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 20%։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...