ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) նախընտրական ցուցակում ընդգրկված 50 թեկնածուների համար առաջիկա օրերը լինելու են վճռորոշ և թեժ։ Մարտի 27-ին և 28-ին ՔՊ կենտրոնական գրասենյակում կրկին ընտրություններ են անցկացվելու։
Այս անգամ որոշվելու է նախապես ձևավորված 50-հոգանոց ցուցակի հերթականությունը։ Այլ կերպ ասած՝ թեկնածուները ոչ միայն պետք է լինեն ցուցակում, այլև պայքարեն իրենց տեղն այդ ցուցակում հնարավորինս բարձր ամրագրելու համար։
Մինչ այդ՝ ցուցակում ընդգրկված բոլոր 50 թեկնածուները պետք է ակտիվ քարոզարշավ իրականացնեն տարբեր հարթակներում և համայնքներում՝ համոզելու կուսակիցներին իրենց օգտին քվեարկել։ Սա ներքին մրցակցություն է, սակայն քաղաքական լարվածությամբ այն քիչ չի զիջում արտաքին ընտրապայքարին։
Ընտրությունները կտևեն երկու օր և, ինչպես նախորդ անգամ, կհեռարձակվեն ուղիղ եթերով՝ ապահովելով հրապարակայնություն և թափանցիկության ցուցադրություն։
Սակայն հարցը մնում է բաց․ արդյո՞ք այս գործընթացը կդառնա առողջ մրցակցության հարթակ, թե՞ ներքին բևեռացումների նոր առիթ։
Առաջիկա օրերը ցույց կտան՝ ՔՊ-ի 50-յակը որքանով է պատրաստ ոչ միայն արտաքին քաղաքական պայքարին, այլև ներքին լրջագույն փորձությանը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց