Աննա Վարդապետյանը պատրաստվում է 2025-ի հաշվետվությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազը և նրա տեղակալները ակտիվ կերպով մարզեր և Երևան քաղաքի տարբեր դատախազություններ են այցելում, հանդիպում դատախազների հետ։ Գլխավոր դատախազության այս այցերի նպատակը այն է, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է ներկայանա ՀՀ Ազգային ժողով և ներկայացնի Գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։
Այս պատկերին զուգահեռ ՔՊ-ում հիշել են Վարդապետյանի 2025 թվականին կայացած տարեկան հաշվետվությունը, թե ինչ մթնոլորտում այն անցավ։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Ազգային ժողովում իր տարեկան հաղորդումը ներկայացնող դատախազ Վարդապետյանը կտրուկ ու չոր պատասխաններ էր տվել հարցերին՝ անբովանդակ, հարուցելով ՔՊ-ականների դժգոհությունը և դառնալով նրանց համար նոր թիրախ։
Պատգամավորները դժգոհել էին, որ դատախազը ոչ մի պատգամավորի կոնկրետ հարցի շոշափելի պատասխան չէր տվել։ Ավելին, նրա չոր, նույնիսկ արհամարհական ոճն այնքան էր բարկացրել ՔՊ պատգամավորներին, որ ՔՊ-ականների համար տարբեր սենյակներում Վարդապետյանի պահվածքն ակտիվ քննարկման թեմա էր դարձել։
Ինչ է սպասվում այս տարի, դեռ վաղ է ասել։ Դատախազը ընդհուպ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրանք առաջադրեց, ուստի գուցե շատ բաներ նրան ներվեն իշխող թիմի կողմից»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց