ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարող ՔՊ-ականների թիվն ավելանում է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ եռօրյա ներկուսակցական ընտրություններից հետո կանանց ցանկում 5-րդ ցուցանիշը գրանցած Լիլիթ Մակունցը վերջերս ընկերական շրջապատում անկեղծացել է, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրեն է տեսնում հաջորդ գումարման խորհրդարանի նախագահի դերում։ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Մակունցը, որն իշխանափոխությունից առաջ Փաշինյանի անգլերենի ուսուցիչն է եղել, իսկ իշխանափոխությունից հետո «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր, աչքի է ընկնում մեղմ, բոլորի հետ լեզու գտնելու ունակությամբ։
Իհարկե, վատ չէ, որ իշխող թիմում նման վստահություն եւ ախորժակ ունեն, որ ընտրություններից հետո իրենք կրկին իշխանություն են լինելու, բայց հարցն այն է, որ եթե անգամ այդպես լինի, ապա Մակունցը չի ձգի այդ պաշտոնին, եւ քաղաքական խոսք ու ճկունություն ունեցող թեկնածու է պետք։ Ի դեպ, մյուս հավակնորդները՝ Հայկ Կոնջորյանն ու Ռուբեն Ռուբինյանը, ոչ միայն Մակունցից, այլ նաեւ գործող խոսնակ Ալեն Սիմոնյանից շատ ձայն են ստացել, սակայն դեռ ցուցակի կազմման երկրորդ փուլ կա, որտեղ առաջին 50 թեկնածուների շրջանակը նորից է քվեարկության դրվելու` արդեն տեղերի հերթականությունը որոշելու համար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց