ՔՊ-ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանին փոխարինողին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տեւական դեգերումներից հետո ՔՊ-ում երեկ վերջապես նշանակվեց ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ` այդ պաշտոնում միակ առաջադրված թեկնածու վանաձորցի Վանիկ Օհանյանը։ Առաջիկա քառօրյա նիստին հարցը կմտնի օրակարգ, փակ, գաղտնի քվեարկությամբ կհաստատեն թեկնածուին, որը մի քանի ամիս կաշխատի՝ մինչեւ այս գումարման ավարտը։
Նախորդ շաբաթ ՔՊ-ն կրկին նույն պաշտոնի թեկնածուի ընտրություն էր կազմակերպել, բայց առաջադրված երկու թեկնածուից ոչ մեկը բավարար ձայներ չէր հավաքել՝ ո՛չ Վանիկ Օհանյանը, ո՛չ Տրդատ Սարգսյանը։ Նկատենք, որ այդ հանձնաժողովին նախագահ չի գալիս, Հռիփսիմե Հունանյանը հարկադրաբար հեռացավ մի անզգույշ հայտարարությունից հետո, իսկ նրանից առաջ էլ Նարեկ Զեյնալյանն էր, որին Փաշինյանը sms-ով ազատեց, հերթը Վանիկ Օհանյանինն է։
Ի դեպ, Օհանյանը ՔՊ ցուցակի աուտսայդերներից է` 204-րդ տեղում է, 62 քվեով:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց