Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան  Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա Գասպարյան
Քաղաքականություն

Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ Ծառուկյան

Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ Դրանք կօգնեն վերակառուցել և հզորացնել Հայաստանի տնտեսական ներուժը, կմեծացնեն տնտեսական և հաղորդակցային կարողությունները, նոր թափ կհաղորդեն մեր տնտեսական զարգացմանը, էապես կմեծացնեն մեր երկրի տարածաշրջանային դերակատարումը և մեր տնտեսական ու ազգային անվտանգության աստիճանը։

Գագիկ Ծառուկյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացնում է․ Մեգանախագծեր Հայաստանի համար
Մեգանախանագծերը թույլ են տալիս ստեղծել նոր կարողություններ, բարձրացնել երկրի տնտեսական դինամիզմը, բեկում մտցնել երկրի տնտեսական կյանքում, ստեղծել նոր ավելացված արժեք՝ ապահովելով բարեկեցության նոր մակարդակ։
Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են Հայաստանի համար ապահովել.

1. Դիմացկունություն՝ նվազեցնելով մեր երկրի խոցելիությունը,

2. Տնտեսական աճ՝ խոշորածավալ նախագծերի մուլտիպլիկատիվ ազդեցության տեսքով,

3. Աշխարհաքաղաքական ճկունություն՝ ընդլայնելով արտաքին կապերը,

4. Զարգացման համաչափություն՝ զարգացնելով կյանքը Երևանից դուրս,

5. Միջազգային կերպարի փոփոխություն՝ Հայաստանը վերածելով որոշումներ կայացնող գործընկերոջ։

1. Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն

Հիմնական նախագծեր.

• Նոր ատոմակայան՝ ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ,

• Պղնձի ձուլման և ծծմբաթթվի օգտահանման գործարաններ, մետաղական հումքի վերամշակող արդյունաբերության արդիականացում,

• Գլոբալ տվյալների կենտրոններ,

• Ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոն,

• Արտադրական ենթակառուցվածքների արդիականացում (էլեկտրական բաշխիչ ցանցեր, ջրամատակարարում և ջրահեռացում, կապ)։

2. Տրանսպորտ և կապ

Ռազմավարական նպատակը՝ Հայաստանը դարձնել Պարսից ծոց-Սև ծով ժամանակակից միջանցք.

• Հյուսիս-Հարավ մայրուղի (ավարտել),

• Նոր երկաթուղիներ. Իրան-Հայաստան (ինտեգրելով տարածաշրջանային այլ նախագծերի մեջ), Շիրակ-Վանաձոր-Իջևան, հին երթուղիների վերականգնում և վերակառուցում՝ Կարս-Գյումրի, Երևան-Երասխ-Ջուլֆա, Երևան-Իջևան-սահման,

• Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց – նոր գազատարներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ, թունելներ և ճանապարհներ, տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն,

• Զվարթնոց օդանավակայանի ընդլայնում. օդանավակայանը դարձնել տարածաշրջանային հանգույց՝ Եվրոպայից Ասիա օդային փոխադրումների համար,

• Երևան – օդանավակայան - Զվարթնոցի տաճար - Վաղարշապատ նոր արագընթաց երկաթուղային գիծ։

3. Համաչափ զարգացում

Թեթևացնել Երևանի գերբեռնվածությունը, զարգացնել մարզերը և բարելավել քաղաքային միջավայրի որակը.

· Պետական հաստատությունների տեղափոխում այլ քաղաքներ,

· Երևանի մետրոյի նոր գծեր,

· Երևանից դեպի Էջմիածին և օդանավակայան տանող արագընթաց երկաթուղի,

· Դիլիջանի զարգացում. կրթական, մշակութային, զբոսաշրջային և բնապահպանական լուծումներ,

· Ուրարտու-Էրեբունի նոր համալիրը Երևանում,

· Անիի պատմամշակութային կլաստեր ։

4. «Հատիս» նախագիծ

«Հատիս» նախագիծն այս շարքում առանձնահատուկ տեղ ունի՝ համատեղելով քաղաքակրթական, հասարակական և տնտեսական նշանակությունները։ Այն ներառում է, մասնավորապես, Քրիստոսի արձանի կառուցումը, որը բերելու է այդ տարածշրջանում տնտեսական կյանքի կտրուկ աշխուժացմանը։ Նախագծի գաղափարաբանությունը հիմնված է «ճանաչում, վերածնունդ, հպարտություն» առանցքային ուղերձների վրա։

Նոր հուշարձանային համալիրի ստեղծմանը մասնակցությունը վերածվում է սոցիալական ստեղծագործականության և նախաձեռնողականության ձևի՝ ներգրավելով անհատների, համայնքների, կազմակերպությունների և բիզնեսի լայն շրջանակ։ Սա սոցիալական մոբիլիզացիայի ձև է, որը կառուցված է ոչ թե հակադրության, այլ՝ համատեղ ստեղծագործության վրա։

5. «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծ՝ «զանգեզուրյան» այլևայլ տարբերակումների փոխարեն։

6. Հյուսիս–Հարավ առանցքը՝ որպես ռազմավարական ընտրություն։ Ծրագիր՝ կառուցված Հյուսիս–Հարավ միջանցքի զարգացման շուրջ, TRIPP նախաձեռնության ինտեգրում այս տրամաբանության մեջ։

7. Ենթակառուցվածքների համակցված զարգացումը.
- ճանապարհներ ու երկաթուղիներ,
- գազատարներ,
- նավթատարներ,
- էլեկտրահաղորդման գծեր,
- թվային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ- ջրատարներ և այլն։

8. Էկոլոգիա և կյանքի բարձր որակ

• «Կանաչ Հայաստան - 2035» ծրագիր. վտանգավոր արդյունաբերությունների վերակառուցում, արտանետումների կրճատում, կլիմայական նախաձեռնություններ Երևանի համար,
• Սևանա լճի պաշտպանություն և վերականգնում,
• Ջրային համակարգերի արդիականացում,
• Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում։

Մեգանախագծերի արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ պայմանները

1. Պետական պարտքի արդյունավետ կառավարում. պետական պարտքը՝ որպես զարգացման գործիք, և ոչ՝ բեռ։ Իրական տնտեսական աճի տեմպը պետք է մշտապես ավելի բարձր լինի պարտքի աճի տեմպից։

2. Պետական-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ)։ Անհրաժեշտ է ժամանակակից ՊՄԳ մոդել, որը կգրավի մասնավոր, սփյուռքի և միջազգային կապիտալ։

3. Խոշոր արտաքին ներդրումների և ներքին ռեսուրսների ներգրավում։

4. Օրենքի գերակայություն և սեփականության իրավունքների պաշտպանություն. ներդրողները, լինեն հայ թե օտարերկրյա, գործում են միայն իրավական կանխատեսելիության պայմաններում։

5. Մրցակցային և բաց բիզնես միջավայր։ Մրցակցությունը նվազեցնում է նախագծերի ծախսերը և բարելավում ենթակառուցվածքների որակը։ Այն նաև ապահովում է ներդրումային ներուժի առավելագույն հավաքագրում։

6. Մասնագիտական անձնակազմ և բարձրորակ կառավարում. մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, սփյուռքի ներուժի օգտագործում, միջազգային մասնագետների ներգրավում և այլն:

Մեգանախագծերը կարող են կառուցել դիմադրողականություն, ստեղծել նոր տնտեսական մասշտաբ, ամրապնդել երկրի դիրքերը և բացել ապագա զարգացման ուղիներ: Դրանք դառնում են նոր դիվանագիտության, ներդրումների և ազգային ինքնագնահատականի հիմք, որը կվերափոխի Հայաստանն առաջիկա տասնամյակների ընթացքում։