Ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ Ղազինյան
Կուտակային կայանների համակարգը, եթե գործեց, մեր մասնագետների հաշվարկով մոտ կրկնակի թանկանալու է ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը։ Այս մասին ասուլիսին հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Բայց այստեղ ևս չեն ուզում ընդունել իրենց ապիկարությունը, որ 8 տարվա ընթացքում չեն հասցրել ավարտել 400 կիլովատանոց գիծը։ Այդ պարագայում մենք ավելցուկ չենք ունենա»,- ասաց նա։
Ըստ նրա՝ արևային կայան տեղադրող սովորական քաղաքացիները պետք է նաև կուտակիչներ ունենան։
Ինչ վերաբերում է արևային արտադրող կայաններին, Ղազինյանը նշեց, որ սակագնի մեջ ներառված է բավական մեծ գումար։ Եթե արևային կայանը անջատվում է, որպեսզի ավելցուկ չառաջանա, այդ դեպքում պետությունը պարտավորվում է փոխհատուցել անջատված արևային կայանի համար, և այդ գումարը ներառված է սակագնի մեջ։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»