Արամ Սարգսյանը՝ տրոյական ձիու կերպարում. նա կարծում է, որ իշխանությունը «քցում» է իրենց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքական կուլիսներում խոսում են, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ի սկզբանե մտադիր է եղել Փաշինյանի հետ մեկ ցուցակով մասնակցել համապետական ընտրություններին, սակայն նրա առաջարկը մերժվել է, եւ գլխավոր պատճառն այն է, որ Փաշինյանը պատասխանել է՝ Վեհափառի աջը համբուրած մարդը չի կարող տեղ գտնել իր գլխավորած ցուցակում։ Արամ Զավենիչը փորձել է արդարանալ, այդ մասով պարզաբանումներ է տվել եւ հետագայում անգամ հրապարակային դիրքորոշում է հայտնել Փաշինյանի՝ Եկեղեցին «բարեկարգելու» ծրագրի վերաբերյալ, բայց նրան չեն ներել:
Իհարկե, կա նաեւ այլ նպատակ` երկրորդ ուժ մտցնել ԱԺ, որի հետ անհրաժեշտության դեպքում կոալիցիա կկազմեն ու իշխանություն կվերցնեն: Սակայն Արամ Սարգսյանը կարծում է, որ իշխանությունը «քցում» է իրենց, քանի որ նույն էլեկտորատն ունեն, Երեւանի ավագանիում գրեթե մեկ միասնական ուժ են ներկայանում, եւ քիչ հավանական է, որ իրենք անցողիկ շեմը հաղթահարեն․ իշխանություն ընտրող մարդիկ ՔՊ են ընտրելու, ինչո՞ւ պետք է «Հանրապետությանը» ձայն տան։ Հիմա որոշել են, որ Արամ Սարգսյանը որոշ հարցերում սկսի քննադատել իշխանություններին, որպեսզի իշխանությունից հիասթափվածների եւ նախկիններին մերժողների ձայները ստանա»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց