ՔՊ-ական պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններից հետո գործող պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել, քանի որ քիչ ձայն են ստացել եւ տեղ չեն գտել անգամ պատգամավորության թեկնածուների առաջին 100-յակում։
Օրինակ, ՀՀԿ-ից ՔՊ անցում կատարած պատմաբան Շիրակ Թորոսյանը 103 ձայն է ստացել, ՔՊ-ն ճամբարափոխին, ըստ էության, արժանի դաս է տվել։ Երեկ Թորոսյանը չցանկացավ զրուցել մեզ հետ, անհեթեթ պատճառաբանություններ բերեց, թե, միեւնույն է, ինչ խոսի, մենք մեր ուզածն ենք գրելու: Ախալքալաքցի պատգամավորն ակնհայտ դեպրեսիայի մեջ էր, եւ չկարողացանք համոզել, որ մեր հարցերին պատասխանի։
Կապանցի պատգամավոր Մարինա Ղազարյանն էլ, որ ընդամենը 64 ձայն է ստացել, մոտ հինգ րոպե հեռախոսով բացատրում էր, որ չի կարող խոսել, դրսում է` միջոցառման, թեեւ այդ ընթացքում կավարտեինք հարցուպատասխանը։
Առաջին 100-յակից դուրս մնացածների թվում են նաեւ պատգամավորներ Արմենուհի Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, որն Արարատ Միրզոյանի «թիկնապահն» է ՔՊ-ում, քանի որ ամուսինը Միրզոյանի աշխատողն է, Էմմա Պալյանը, Միքայել Թումասյանը, Հերիքնազ Տիգրանյանը, որը, ի դեպ, ԱԺ հանձնաժողովի նախագահ է, Գագիկ Մելքոնյանը, Էսթեր Այվազյանը, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը, Տիգրան Պարսիլյանը, Վանիկ Օհանյանը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց