Ղալումյանների ստացած ձայներին կասկածում են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Փետրվարի 13-15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրական ցուցակի ներքին քվեարկություն էր անցկացնում` կուսակցութjան 1000-ի չափ պատվիրակները փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեցին ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների տեղերը` 280 նախապես ընտրված անձանց միջեւ։ Չնայած սա դեռ վերջնականը չի, մի փուլ է սպասվում` այս անգամ առաջին 50 անձի մեջ են նորից քվեարկություն անելու, բայց ուշագրավ արդյունքներն են գրանցվել, որոնցից ՔՊ-ում մեծ դժգոհություն կա, որովհետեւ, ըստ ՔՊ-ականների, հավաքած ձայները չեն արտացոլում թեկնածուների իրական ռեյտինգը, այլ ձեւավորվել են տարբեր ուղղորդումների, «տասովկաների» արդյունքում:
Ասել-խոսելու թեմա է դարձել Ցուցակի 42-րդ և 46-րդ տեղում հայտնված իջևանցի եղբայրների` Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ նրա եղբոր` ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գրաված տեղը։ Հայկ Ղալումյանը ստացել է 308, Վահե Ղալումյանը՝ 298 քվե, որը բավականին բարձր արդյունք է համարվում։ Ճիշտ է` նրանք 2018 թվականից իշխանության մեջ են, զբաղվում են քաղաքականությամբ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհներն են, սակայն սիրված չեն ոչ իրենց մարզում, ոչ ՔՊ թիմում եւ խիստ անհավանական են համարում, որ կարող էին ինքնուրույնաբար այսքան ձայն ստանալ:
Այնքան ցածր է եղբայրների ռեյտինգը, որ տեւական ժամանակ Հայկ Ղալումյանին պատրաստում էին, որ խոշորացված համայնքի ղեկավար դարձնեն, սակայն երկար տարիներ ԺՊ աշխատելուց հետո հասկացան, որ նրան հնարավոր չէ ընտրությամբ անցկացնել, ուստի Նիկոլ Փաշինյանը նրան ուղղակի իր հրամանով մարզպետ նշանակեց: Իջևանում եղբայրներին ճանաչողները վստահ են, որ իշխող կուսակցության նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում նրանց հայտնվելը եւս Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ եւ ուղղորդմամբ է եղել: Ի դեպ, եղբայրներն այն քչերից են, ում Փաշինյանը վստահում է»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց