Որոշել են համայնքապետերի վախը բռնել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում են ճնշումներն ընդդիմադիր շրջանակների եւ նրանց համակիրների նկատմամբ։ Բացառապես քրեական մեթոդներով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարող իշխանությունները, որոշ տեղեկություններով, մտավախություններ ունեն, որ իշխանության մեջ գտնվողների մի մասն էլ է իրենց դեմ։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մարզպետների միջոցով որոշել է համայնքապետերի վախը բռնել: Նրանց նախազգուշացրել են՝ եթե համապետական ընտրություններին խաղեր տան ընդդիմադիր ուժերի համար, չեն ներվի: Անգամ չեն սպասելու, որ ընտրություններն ավարտվեն` կպատժեն։ Ոչ իշխանական համայնքապետերից մեկը մեզ ասաց, որ դա չի նշանակում, թե իրենք վախեցել են այդ զգուշացումներից: Նախ՝ անվտանգ աշխատելու բոլոր ձեւերը գիտեն եւ չեն պատրաստվում դավաճան իշխանության օգտին աշխատել ու ամեն ինչ անելու են իշխանափոխության համար» ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց