Ինչո՞ւ Հայաստանի ավիաոլորտը մնաց ԵՄ «սև ցուցակում»․ Քաղավիացիան մանրամասներ է հայտնում
ԵՄ գնահատողական այցի ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում և ավիաընկերություններում չեն հայտնաբերվել թռիչքային անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող թերություններ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ 2025թ–ի աշնանը ԵՄ-ն նոր աուդիտ իրականացրեց՝ գնահատելու առկա իրավիճակը։ 2026թ–ի փետրվարի 3-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ ՀՀ ավիաոլորտը ԵՄ «սև ցուցակից» դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ աշնանային այցի ընթացքում արձանագրված թերությունները չեն կրկնում 2020թ․ արձանագրվածները և հիմնականում վերաբերում են կոմիտեի թռիչքային գործունեության վարչության կողմից օդանավ շահագործողների սերտիֆիկացման և վերահսկողության գործառույթի իրականացման մասով որոշ բացերին։ Մասնավորապես, արձանագրված թերությունները պայմանավորված են որակի ապահովման համակարգի (Compliance Monitoring System) ոչ ամբողջական կիրառմամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...