Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բարձրաշխարհիկ հուղարկավորություններին և պաշտոնական ճաշերին ներկա գտնվելու, ԱԺ ընդունած օրենքները ստորագրելու և վարչապետի նշանակումները «վավերացնելու» միջակայքում երեկ իր մասին հիշեցրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա, պատկերացրեք, խոսել է առաջիկա ընտրությունների մասին:
Ի մասնավորի, Վահագն Խաչատուրյանն ասել է, թե բոլորը պետք է ընդունեն, որ օրենքը չի կարելի խախտել: «Օրենքը խախտողը պատժվելու է»,հայտարարել է նա:
Ավելին, Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև ժողովրդավարության նորմերի լիարժեք պահպանումը: Եվ երրորդ՝ ըստ Վահագն Խաչատուրյանի, նախընտրական քննարկումները (պայքարը) պետք է լինեն պարկեշտության սահմաններում, պետք է լինի ընդունելի բառապաշար, հարգալից վերաբերմունք միմյանց և ավելի շատ՝ հասարակության նկատմամբ: «Անընդունելի է մեզ ոչ հարիր բառապաշարի օգտագործումը»,ասել է նա:
Այն, ինչ ասել է ՀՀ նախագահը, փաստացի անբեկանելի ճշմարտություն է, «հեծանիվ հորինելու» նման մի բան: Բայց խնդիրն այն է, թե ինչու է նման հայտարարության անհրաժեշտություն առաջացել, և ում է ուղղված այդ հայտարարությունը:
Նախ՝ արձանագրենք, որ իրավապահ համակարգը վերջին տարիներին դրվել է 1 անձի և նրա քմահաճույքներն սպասարկելու տակ, ինչին Վահագն Խաչատուրյանը չի ընդդիմացել որպես «պետության գլուխ և Սահմանադրությանը հետևող»: Ու առնվազն տարօրինակ է, որ նա խոսում է այն մասին, թե ապօրինություններ թույլ տվողները պատժվելու են:
Մեկ անձի տակ դրված իրավապահ համակարգը ինչպե՞ս է պատժելու նույն մեկ անձի ենթակայության քաղաքական ուժին կամ սատելիտներին, ու ի՞նչ կարող է անել Խաչատուրյանն այդ ուղղությամբ: Իսկ շեշտում ենք հենց իշխանություններին, քանի որ... Քանի որ գալիս է երկրորդ կետը:
Եվ այսպես՝ երկրորդ, որ ավելի հետաքրքիր է. այն ամենը, ինչի մասին խոսում է Վահագն Խաչատուրյանը, անթաքույց ուղղված է բացառապես 1 քաղաքական միավորի՝ «Քաղաքացիական պայմանագրին» (ՔՊ): Ակնհայտ է, որ ընտրական կանոնների, ժողովրդավարության սկզբունքների, օրենքների խախտումների գնալու են (արդեն գնում են) իշխանությունները: Լինի դա վարչական ռեսուսի չարաշահում, լինի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումներ ու շինծու մեղադրանքներով սահմանափակումներ, կալանավորումներ, բանտարկումներ, լինի դա պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական ինչ-ինչ «բարիքների» բաշխում տարբեր խավերի: Այնպես որ, այստեղ հասցեատերը հստակ է:
Հա, ու ամենից ուշագրավը՝ նախընտրական պարկեշտ պահվածքի ու անհարիր բառապաշարի մասին: Նախագահին բարեհաճում ենք տեղեկացնել (երևի ինքը չգիտի), որ եթե Հայաստանում կա մեկը, մի քաղաքական ուժ (լավ, ընդունենք, որ 1-2-ն էլ կարող են լինել, բայց մենք խոսում ենք հիմնական դերակատարների մասին), որ հայտնի է իր խայտառակ անպարկեշտ հայտարարություններով, անհարիրից էլ անհարիր բառամթերքով ու արտահայտություններով, ապա դա Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցությունն է, նրա քպական քարոզիչները:
Ամփոփենք: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Վահագն Խաչատուրյանը բացեիբաց հայտարարություն է արել... Նիկոլ Փաշինյանի դեմ: Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց