Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանին միացած տիրադավներից Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նախ մասնակցեց, ապա ստորագրեց Եպիսկոպոսաց ժողովի ամփոփիչ հայտարարությունը, որով իրենց հավատարմությունն էին հայտնում կաթողիկոսին։ Հիշեցնենք, որ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում հավաքից հետո ՀԱԵ 25 եպիսկոպոսներ հայտարարությամբ խոր մտահոգություն հայտնեցին եկեղեցի-պետություն հարաբերությունների առնչությամբ, կոչ արեցին ՀՀ իշխանություններին՝ «դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները եւ հարգել Եկեղեցու՝ դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին», ազատ արձակել կալանավորված եկեղեցականներին։
Մեր տեղեկություններով՝ Հովնան սրբազանին դարձի են բերել ամերիկահայ մեծահարուստները, համայնքի ազդեցիկ անդամները, որոնք նրան պարտադրել են հետ կանգնել տիրադավության ուղուց՝ զգուշացնելով, որ կարող են նախաձեռնել թեմի առաջնորդի փոփոխություն, ընտրության առաջ են կանգնեցրել նրան, եւ նա, քանի որ պակաս չափով է կախման մեջ Նիկոլ Փաշինյանից, «դարձ ի շրջանս» է արել։ Եպիսկոպոսները նաեւ հորդորել են «խոտորյալ ութ սրբազաններին՝ գործել Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի եւ ծառայական կոչման գիտակցությամբ» եւ խնդիրներն արծարծել ու լուծել բացառապես ներեկեղեցական ատյաններում։ Ինչու ութ, քանի որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ եպիսկոպոսն արդեն կարգալույծ է արվել»:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»