Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստ բժիշկներ, որոնք պահանջում էին խորհրդարանական լսումներ անցկացնել Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման թեմայով։ Նրանց համոզմամբ՝ ծրագիրը բժշկական հանրության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց առ այսօր հստակ պատասխաններ չեն տրվել։
«Մենք պահանջում ենք բաց, մասնագիտական քննարկում Ազգային ժողովում։ Չի կարելի նման ծավալի ռեֆորմ իրականացնել առանց ոլորտի լայն մասնակցության։ Մեզ ասում են՝ հարմարվեք, բայց մենք ուզում ենք հասկանալ՝ ինչին», – նշում էր ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ բժիշկ ընդգծեց. «Համապարփակ ապահովագրությունը կարող է լինել արդյունավետ գործիք, բայց ներկայիս տարբերակով այն բազմաթիվ ռիսկեր է պարունակում՝ սկսած ֆինանսավորման մոդելից մինչև բժշկական կազմակերպությունների բեռի ավելացում։ Մինչև այդ հարցերը չքննարկվեն, մենք չենք կարող լռել»։
Ծրագրի հեղինակությունն ու ներքին լարվածությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի մշակման վրա տարիներ շարունակ աշխատել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան։ Ինչպես հայտնի է, ծրագրի նախնական փուլերում արձանագրված մի շարք խնդիրներ և ոլորտի դժգոհությունները փաստացի ձախողել են դրա արդյունավետ մեկնարկը։
Նախարար Անահիտ Ավանեսյանն ստիպված է եղել ամբողջությամբ իր վրա վերցնել ծրագրի ներդրման քաղաքական պատասխանատվությունը և գործընթացը առաջ տանել արդեն սեփական վերահսկողությամբ։
Միևնույն ժամանակ, նախարարությունում շրջանառվում են խոսակցություններ, թե Լենա Նանուշյանն շարունակում է պահպանել սերտ հարաբերություններ նախկին առողջապահության նախարար, ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Մարդ, ով եղել է այսօրվա նախարար Անահիտ Ավանեսյանի ղեկավարը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց