Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան

«Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող իշխանություններն անընդհատ փորձում են ինչ-որ «բարեփոխումներ» իրականացնել Հայաստանի զինված ուժերում։ Մե՛կ համազգեստն են փոփոխում, մե՛կ պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին են շարունակում խոսել։ Իսկ իրականության մեջ կատարվող գործընթացները, մեղմ ասած, մտահոգիչ են։ Պարբերաբար տեղեկանում ենք, որ Հայաստանը տարաբնույթ զինատեսակներ է ձեռք բերում տարբեր երկրներից, ինչպես նշվում է՝ մեր երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձում ենք հասկանալ՝ որքանո՞վ են այդ գնումները համապատասխանում մեր Զինված ուժերի կառուցվածքին, նրա առջև դրված խնդիրների կատարմանը: «Նախ՝ պետք է արձանագրել, որ պետության համար սպառազինության պարբերական թարմացումն ու համալրումը սովորական, անընդհատ և համակարգային գործընթաց պետք է լինի։ Ցանկացած պատասխանատու իշխանություն պարտավոր է մշտապես արդիականացնել զինանոցը, համալրել պահեստները և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Այդ պատճառով այս իշխանությունների կողմից առանձին գնումները ներկայացնելը որպես բացառիկ կամ աննախադեպ ձեռքբերումներ՝ առավելապես քաղաքական շեշտադրումներով, ավելի շատ տեղեկատվական շոու է: Միևնույն ժամանակ, դժվար է հստակ գնահատել, թե որքանով են իրականացվող գնումները լիարժեք համահունչ զինված ուժերի կառուցվածքին և զարգացման ռազմավարությանը։ Բայց ակնհայտ է, որ վերջին տարիներին ունեցել ենք զգալի կորուստներ՝ ինչպես մարդկային, այնպես էլ նյութատեխնիկական։ Միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի և սպառազինության կորուստներից հետո առաջնահերթ խնդիր պետք է լինի նախ բանակում գոյացած բացերի լրացումը, մարտունակության վերականգնումը և համակարգային վերակազմավորումը։ Միայն դրանից հետո կարելի է անցնել երկարաժամկետ զարգացման ծրագրերի մշակմանը և նոր, առաջնահերթ ուղղությունների ընտրությանը։ Բացի այդ, այս պահին հստակ չէ, թե ռազմաքաղաքական առումով ի՞նչ խնդիրների լուծմանն են ուղղված իրականացվող քայլերը։ Եթե չկա հստակ ձևակերպված պաշտպանական դոկտրին, սպառնալիքների գնահատում և դրանց հակազդման մեխանիզմների հրապարակային, եթե ոչ ամբողջությամբ բաց հիմնավորում, ապա սպառազինության ցանկացած գնում կարող է ընկալվել ոչ թե որպես ռազմավարական անհրաժեշտություն, այլ որպես հատվածական և ոչ համակարգված քայլեր։ Պաշտպանական քաղաքականությունը չի կարող կառուցվել միայն հայտարարությունների կամ առանձին գործարքների վրա։ Այն պետք է հիմնված լինի հստակ տեսլականի, երկարաժամկետ պլանավորման և պետական պատասխանատվության վրա։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վստահաբար ասել, որ իրականացվող գնումները ոչ միայն թվեր են հաշվետվություններում, այլ իրական ներդրում են երկրի անվտանգության և պետականության ամրապնդման գործում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։

Ադրբեջանը ևս շարունակում է զինվել՝ չնայած տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին հավաստիացումներին։ «Իրականում Ադրբեջանի զինվելը զարմանալի չէ։ Այսօր միջազգային հարաբերություններում, ցավոք, հաճախ որոշիչը ոչ թե իրավական սկզբունքներն են, այլ ուժի գործոնը։ Ռազմաքաղաքական հաշվարկներում գերակշռում է ուժի հավասարակշռության տրամաբանությունը, և պետությունները ձգտում են իրենց դիրքերն ամրապնդել առաջին հերթին ռազմական կարողությունների միջոցով։ Բաքվի քաղաքականությունն ակնհայտորեն միտված է ոչ միայն Հայաստանի նկատմամբ ճնշման լծակների պահպանմանն ու բազմապատկմանը, այլև ավելի լայն տարածաշրջանային հավակնություններին։ Ադրբեջանը զինվում է ինչպես Հայաստանի նկատմամբ շարունակական ռազմաքաղաքական ճնշում գործադրելու համար, այնպես էլ տարածաշրջանում ուժի դիրքերից խոսելու և դիրքավորվելու նպատակով, նաև հնարավոր անկայուն զարգացումների դեպքում պատրաստ լինելու համար։ Հատկապես, եթե տարածաշրջանում առաջանան լուրջ ճգնաժամեր, օրինակ՝ Իրանի շուրջ հնարավոր սրացումների հետ կապված, Ադրբեջանը կարող է փորձել օգտվել ստեղծված իրավիճակից։ Պատմությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանային ուժային վակուումները հաճախ դառնում են էսկալացիոն քայլերի հարթակ։ Այդ պարագայում Բաքուն, հավանաբար, կձգտի իր վաղեմի նպատակներն առաջ տանել՝ օգտվելով արտաքին միջավայրի շեղված ուշադրությունից կամ ուժային հավասարակշռության փոփոխությունից։ Ուստի, Ադրբեջանի զինվելը պետք է դիտարկել տարածաշրջանային և գլոբալ գործընթացների համատեքստում։ Խաղաղության մասին հայտարարությունները և միաժամանակ լայնածավալ ռազմական վերազինումը հակասական պատկեր են ստեղծում։ Եթե խաղաղությունը ենթադրում է փոխադարձ վստահության ձևավորում և լարվածության նվազեցում, ապա սպառազինության ինտենսիվ աճը, հատկապես հարձակողական բնույթի միջոցների ձեռքբերումը դժվար է ընկալել որպես այդ ճանապարհի բնական բաղադրիչ։ Այս պայմաններում առավել կարևոր է, որ Հայաստանը իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա՝ հաշվի առնելով թե՛ սեփական կարողությունները, թե՛ հակառակորդի ռազմավարական վարքագիծը և տարածաշրջանային հնարավոր զարգացումները»,- նկատում է մեր զրուցակիցը։

Մեր երկրի Զինված ուժերի համակարգում տարաբնույթ գործընթացներ են տեղի ունենում: Դրանցից մեկը դարձավ գնդերեցների գունդը լուծարելու որոշումը: Սա, իհարկե, շատերն ուղիղ կապեցին Եկեղեցու դեմ սկսված արշավի հետ: Իսկ, առհասարակ, ի՞նչ դեր ունեին գնդերեցները բանակում, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել իրենց բացակայությունը։ «Ակնհայտ է, որ գնդերեցների ինստիտուտի լուծարման որոշումը քաղաքական բնույթ է կրում, և այս ամենը պետք է դիտարկել իշխանությունների՝ Եկեղեցու դեմ շարունակվող արշավանքի համատեքստում։ Պատկերացնում եք, չէ՞, որ գնդերեցների գործունեությունը ընդհանրապես չի սահմանափակվում միայն կրոնական ծիսակարգերով։ Նրանք մասնակցում էին զինծառայողների բարոյահոգեբանական աշխատանքներին, հոգեբանական աջակցություն էին տրամադրում, ինչպես նաև վստահելի միջնորդ էին հրամանատարության և զինվորների միջև։ Պատերազմական և հետպատերազմյան պայմաններում, երբ բանակը բախվում է լուրջ կորուստների և հոգեբանական ծանր վիճակի հետ, նման ինստիտուտների դերակատարությունը հատկապես կարևոր է դառնում։ Համոզված եմ, որ բարոյահոգեբանական վակուում է առաջանալու, որն անդրադառնալու է զինծառայողների ներքին կայունության և հավաքական ոգու վրա»,- նշում է փորձագետը։

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց՝ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել, օրինակ՝ որպես անօդաչուի օպերատոր: Բոլորին բանակ զորակոչելու այս միտումն արդյո՞ք ցույց է տալիս, որ ԶՈւ-ում ունենք ծառայողների թվաքանակի խնդիր և պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ցանկությունը չեն կարողանում կյանքի կոչել: «Այդ հայտարարությունից իրականում պարզ է արդեն, որ Հայաստանում նկատվում են զինված ուժերի համալրման լուրջ դժվարություններ (այսինքն՝ պարզ է դառնում չիմացողների համար, իսկ մենք պարբերաբար այդ թեմայի վերաբերյալ զրուցել ենք)՝ մի կողմից խոսելով պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, մյուս կողմից՝ բացահայտ ցուցադրելով զինծառայողների թվաքանակը լրացնելու պահանջի կարիքը։ Պրոֆեսիոնալ բանակը սովորական պայմանագրային զինծառայողներով համալրելու պրոցեսը չէ: Պետք է հասկանանք, որ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն ավելի խորքային ու բազմաբնույթ գործընթաց է, որը չի սահմանափակվում միայն պայմանագրային զինծառայողների թվի ավելացումով կամ նույնիսկ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այդ գործընթացը պահանջում է նաև կրթական համակարգի բարելավում, ենթակառուցվածքների ամրապնդում, ինչպես նաև կադրերի համալրման նոր մոտեցումներ և այլն: Իսկ այսպիսի հայտարարությունները, թե հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ծառայել, առաջացնում են հարցեր՝ համակարգը պատրա՞ստ է ընդունելու և հարմարվելու այդպիսի փոփոխություններին, թե՞ դա միայն թվաքանակի խնդրի լուծման անբավարար քայլ է, որն առաջացնում է նոր մարտահրավերներ բանակում։ Դեռևս պարզ չէ՝ այս ամենը ռազմավարական պլանավորման մա՞ս է կազմում, թե՞ պարզապես ժամանակավոր լուծում է՝ ըստ իրավիճակի։ Բայց պարզ է, որ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար միակ ճանապարհը ոչ միայն պայմանագրային զինծառայողների թվի ավելացումն է, իրավիճակային որոշումները, այլ նաև համակարգի համատարած բարելավումը՝ տեխնիկական, մարդկային ու բարոյահոգեբանական հարթություններում»,- եզրափակում է Շիրազ Խաչատրյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում