Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը չի շտապում հայտարարել հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու իր որոշման մասին, սակայն կուսակցության համագումար են նշանակել՝ ապրիլի սկզբին։ Զուգահեռաբար, ՀՀԿ ղեկավար կազմը համայնքներ` կուսակցական կառույցներ է ակտիվ այցելում, սակայն այդ այցերը, անհայտ պատճառներով, չեն լուսաբանվում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցությունը նաեւ նոր՝ երկարաժամկետ ռազմավարություն է մշակում, որը մինչեւ համագումարը պետք է ավարտված լինի եւ ներկայացվի համագումարի մասնակիցներին: Նաեւ ներքին կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում:
Մի խոսքով՝ ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են։ Մինչեւ համագումարը, ըստ ամենայնի՝ մարտի կեսերին, կհայտարարեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին: Եթե մասնակցեն, ապա համագումարի ընթացքում օրենքի պահանջով կհաստատվեն նախընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս պահի դրությամբ ով հարցնում է, ասում են, որ վերջնական որոշում չունեն` մասնակցել-չմասնակցելու հարցը 50/50 է, սակայն ոմանք վստահ են, որ այս անգամ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, բայց փորձելու է աջակցել մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին` ՔՊ-ին հաղթելու համար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց