Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն
Թուրքիան շարունակում է վստահ քայլերով առաջ շարժվել դեպի «կանաչ» էներգետիկ անկախություն։ Հունվարի վերջի դրությամբ երկրի էներգահամակարգի ընդհանուր հզորությունը հասել է 123,2 ՄՎտ-ի, որից միայն արևային և քամու կայանների բաժինն արդեն հատել է հոգեբանական կարևոր շեմը՝ կազմելով 40,7 ՄՎտ։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալները փաստում են, որ վերականգնվող էներգիան այսօր կազմում է երկրի ընդհանուր հզորությունների 62.5%-ը (77,1 ՄՎտ), դրանից արևային էներգիան կազմում 25,8 ՄՎտ (ընդհանուր հզորության 20.9%-ը)։
Արևն ու քամին միասին ապահովում են Թուրքիայի էներգետիկ պոտենցիալի ուղիղ 33%-ը։ Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, մեկնաբանելով այս ցուցանիշները, նշել է, որ վերջին 23 տարիներին երկիրն անցել է «լուռ հեղափոխության» միջով։ Եթե երկու տասնամյակ առաջ այս ոլորտի հզորությունը գրեթե հավասար էր զրոյի, ապա այսօր այն արդեն ապահովում է Թուրքիայի ապագա թիրախի մեկ երրորդը։
«Մեր նպատակն է մինչև 2035 թվականը արևային և քամու կայանների հզորությունը հասցնել 120,000 ՄՎտ-ի։ Այսօրվա 40 հազարը փաստում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք և արդեն հաղթահարել ենք ճանապարհի 33%-ը»,- ընդգծել է նախարարը։ Արդյունաբերողների շրջանում աճում է հետաքրքրությունը սեփական կարիքների համար արևային կայաններ տեղադրելու հարցում։ Միայն հունվարին այս ուղղությամբ հայտարարվել է 3,500 ՄՎտ հզորության նախագծերի մասին, որտեղ առաջնահերթությունը տրվում է պետական կառույցներին և ռազմավարական ոլորտներին։ Թուրքիան ոչ միայն նվազեցնում է կախվածությունը արտաքին էներգակիրներից, այլև դառնում է տարածաշրջանային առաջատար՝ «կանաչ» տեխնոլոգիաների ներդրման տեմպերով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել