Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանի «հատիկ առ հատիկ» հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել դատարան, այս անգամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Սեւանում գտնվող «Հարսնաքար» համալիրի վերաբերյալ։ Հայրապետյանի եւ նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա՝ ենթադրյալ ապօրինի գույքերը բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։
Հետաքրքիր է, որ «Հարսնաքարի» դրվագն առանձնացրել են, եւ գույքը խլելու հայցը ներկայացվել է «Հարսնաքար» ՍՊԸ-ի եւ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։ 2,5 ամիս առաջ, երբ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ մի իրավաբանական անձի միջեւ 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հա հողամասի վարձակալության պայմանագիր, եւ դատախազությունն առաջարկում է այդ պայմանագիրը լուծել ու հողամասի վրա առկա գույքերն օտարել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, խոսքը հենց «Հարսնաքարի» տարածքի մասին էր: Իսկ թե ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը, բիզնեսը սեփականատիրոջից խլում, դա երեւի միայն Վարդապետյանին է հայտնի:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց