Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը նախօրեին հայտարարել է, թե «Մարտի 1»-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ։ Կոմիտեի ղեկավարը, սակայն, չի մանրամասնել, թե ովքեր են լինելու նոր մեղադրյալները։
Մարտի 1-ի գործով տարիներ շարունակ քննություն է ընթանում դատարանում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Գրիգորի Խաչատուրովի դեմ։ Օրեր առաջ իրավապահները հայտնեցին, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
«Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ է նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանը, որի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
«Փաստի» տեղեկություններով, դատախազությունը մտադիր է մեղադրանքներ առաջադրել ոստիկանապետի նախկին երկու տեղակալների ևս, որոնք 2008 թ. մարտի 1-ին պաշտոնավարելիս են եղել։ Մասնավորապես, խոսքը առաջին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի, փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի մասին է։ Մահտեսյանն առաջին փոխոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2008 թ. հունիսին, Հունանյանը՝ 2013 թ. հոկտեմբերին։ Երկուսն էլ պահեստազոր ուղարկվելուց հետո առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկել։ Գագիկ Համբարձումյանն ազատվել էր պաշտոնից 2018 թ. հունվարին, իսկ արդեն 2021 թ. ընտրություններում «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում էր՝ 55-րդ տեղում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քրեական գործն այս նախկին ոստիկանների նկատմամբ հարուցվելու է նույն հոդվածով, ինչ Սաշա Աֆյանի դեպքում՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ուժով ցրելու և բռնություն գործադրելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց