«Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շատ լուրջ խնդիր է, երբ երկրի որևէ պաշտոնյա հրապարակային հաղորդակցության մակարդակը իջեցնում է բակային լեզվի աստիճանի։ Խոսքը պարզապես բառի մասին չէ։ Խոսքը պետական մտածողության, պաշտոնի արժանապատվության և ինստիտուցիոնալ մշակույթի մասին է։
Երբ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը լրագրողի հետ խոսում է «արա»-ով, դա այլևս անձնական սայթաքում չէ։ Դա վերաբերմունք է։ Դա մտածողություն է։ Դա իշխանության ներսում ձևավորված ինքնավստահ անպատժելիության արտահայտություն է։
ԱԺ փոխնախագահը պատահական ֆեյսբուքյան «ստատուսչի» չէ։ Նա, ըստ պաշտոնի, պետության դեմքերից մեկն է՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Նրա յուրաքանչյուր բառը չափվում է ոչ թե ընկերական միջավայրի չափանիշով, այլ պետական պատասխանատվության։ Եթե լրագրողին «արա» ես ասում, ապա վաղը նույն տոնով կարող ես խոսել նաև ցանկացած այլ քաղաքացու հետ։ Իսկ երբ պաշտոնյան իրեն թույլ է տալիս փողոցային բառապաշար, դա արդեն քաղաքական մշակույթի դեգրադացիա է։
Պետությունը «արա»-ով չեն պահում։
Պետությունը պահվում է հարգանքով՝ հարգանք ինստիտուտների հանդեպ, հարգանք մամուլի հանդեպ, հարգանք սեփական պաշտոնի հանդեպ։ Հակառակ դեպքում ստանում ենք այն, ինչ այսօր տեսնում ենք՝ իշխանություն, որը իրեն վեր է դասում քաղաքացուց և խոսում է ոչ թե հաշվետուի, այլ վերևից նայողի տոնով։
Եվ ամենավտանգավորը սա է. երբ նման վարքը դառնում է նորմ, հասարակությունն էլ աստիճանաբար սովորում է, որ պետական պաշտոնը կարելի է արժեզրկել։ Խնդիրը բառը չէ։
Խնդիրը մտածողությունն է, որ այդ բառը բնական է համարում։
Հ.Գ.-Այս ամենին գումարեք նաև քահանայի հետ «տղայական բազառի» մեկնելու փաստը, ամեն ինչ կընկնի տեղը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց