Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Քաղաքականություն

Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակում ներկայացնում եմ մեր հասարակության հարյուր հազարավոր ներկայացուցիչների համար թերևս ամենակարևոր սոցիալական խնդիրը՝  կենսաթոշակների և նպաստների անբավարար լինելու հանգամանքը։

Գրել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ Միքայել Մելքումյանը։

 ««Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակում ներկայացնում եմ մեր հասարակության հարյուր հազարավոր ներկայացուցիչների համար թերևս ամենակարևոր սոցիալական խնդիրը՝  կենսաթոշակների և նպաստների անբավարար լինելու հանգամանքը, որը ոչ միայն մտահոգում է այսօր, այլև սպառնում է վաղվա սոցիալական կայունությանը։ Այս խնդիրը պահանջում է համակողմանի և խորքային վերլուծություն, ինչպես նաև երկարաժամկետ լուծումներ, որոնք կունենան իրական ազդեցություն մեր հայրենակից թոշակառուների կենսամակարդակի վրա։

Երեկ իշխանության կողմից հայտարարվեց, որ ս/թ ապրիլի 1-ից ցածր թոշակ ստացող մեր համաքաղաքացիների կենսաթոշակը կբարձրանա 10 հազ. դրամով, իսկ միջին և բարձր թոշակ ստացողներինը կավելանա ավելի քիչ։ Թոշակների բարձրացման հիմքում, ըստ հայտարարության, դրված է սպասվածից ավելի մեծ տնտեսական աճը։

Նշենք, որ 2025թ. պաշտոնական տվյալներով ՀՀ ՀՆԱ-ի աճը կազմել է 7,2 տոկոս՝ նախատեսվածի 5,6%-ի փոխարեն։ Այսպիսով, սպասվածից ավելի աճը կազմում է 1,6 տոկոս։

Ի՞նչ գումար է կազմում 1,6 տոկոսի աճը: Մոտավոր հաշվարկներով դա կազմում է 25–40 մլրդ դրամ։ Այս գումարով կարելի է բարձրացնել բոլոր թոշակառուների թոշակը 5 հազար դրամով, իսկ 40 մլրդ դրամով հնարավոր է բարձրացնել 330 հազար քաղաքացու թոշակը՝ 10 հազար դրամով։

Այսպիսով, մեր կենսաթոշակառուների շուրջ կեսի թոշակները կբարձրանան 10 հազար դրամով։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին, որը կազմում է 83 հազար դրամ։ Արդյունքում 100 հազարավոր թոշակառուներ կրկին կմնան աղքատության տիրույթում։

Մենք տարիներ շարունակ նշում էինք, որ թոշակների բարձրացման հիմքը պետք է լինի տնտեսական աճը։ Եղել են տարիներ, երբ տնտեսական աճը եղել է երկնիշ, սակայն արդեն 6 տարի է, որևէ անգամ թոշակ չի բարձրացել։ Այսպիսով, խնդիրն է, թե ինչպես ապահովել թոշակների մշտական աճ՝ գնաճին համապատասխան ինդեքսավորման միջոցով։

Հասկանալի է նաև, որ թոշակառուները բարձրացված 10 հազար դրամը չեն խնայելու, և առևտրի ու ծառայությունների ոլորտի շրջանառությունները այդ չափով կավելանան, ինչպես նաև հավաքագրվող հարկային մուտքերը կաճեն։ Սակայն գլխավոր խնդիրը ապրանքների ու ծառայությունների գնաճի մակարդակի արդյունավետ կարգավորումն է, այլապես թոշակների մակարդակի աճը «կխժռի» գնաճը։

Լուծում․

Մշտապես գնաճին համապատասխան ինդեքսավորել թոշակների մակարդակը։

Միջին կենսաթոշակները չպետք է ցածր լինեն նվազագույն կենսապահովման զամբյուղի մակարդակից»։