Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։
Մասնավորապես, Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն, Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։
Թամամյանը քննչականում որևէ բան չի խոսել, միակ բանը, որ ասել է՝ «մեղադրանքը չեմ ընդունում»։
Փետրվարի 25-ին Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։
Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։
Ով է Է․Ա․-ն, ովքեր են իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները, որոնք խոստովանել են, որ մարդ են ծեծել, անհասկանալի է հաղորդագրությունից։
Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործի շրջանակում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ, և Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Նույն գործի շրջանակում նախկինում հրապարակվել էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնցից ոմանք ևս ընդունել էին իրենց մեղքը, իսկ նրանց նկատմամբ գործերը կարճվել էին վաղեմության հիմքով։
Եթե նույն ժամանակահատվածին առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։
Հանրային դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ գործընթացը կարող է կրել քաղաքական ենթատեքստ՝ դիտարկվելով որպես նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզչական կամ զսպող գործիք»»։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...
Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտ...