Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025-26 թթ․ ուսումնական տարին սկսվեց սկանդալով․ առաջին դասարանցիների ծնողները հայտնաբերել էին, որ Այբբենարանում չկա հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի նկարը։ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ այն առաջին դասարանցիները կարող են տեսնել QR կոդով։ Սակայն վրդովված ծնողները եւ հանրությունը չէին հանդարտվում եւ մինչ օրս՝ այս իշխանությունների ավերածությունները թվարկելիս, անպայման հիշում են Մաշտոցն Այբբենարանից հանելու փաստը։
Մենք տեղեկացանք, որ աղմուկն ու հանրային զայրույթն իրենց դերը խաղացել են՝ 2026-27 ուստարվա դասագրքերն են արդեն տպագրվում, եւ այս տարվա Այբբենարանում Մաշտոցն արդեն իր արժանի տեղն է զբաղեցրել դասագրքում՝ առանց QR կոդերի ու մանիպուլյացիաների։ ԿԳՄՍՆ-ից մեր լուրը հաստատեցին․ «2026-2027 ուսումնական տարվա «Այբբենարան» դասագրքի վերահրատարակման համար նախարարությունն իրազեկել է «Այբբենարան» դասագրքի հեղինակներին՝ վերանայել եւ շտկել դասագրքում առկա սխալներն ու վրիպակները՝ պարտադիր ներառելով Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ հայոց այբուբենը: «Այբբենարան» դասագրքի հեղինակներն արդեն իսկ ուղարկել են «Մայրենի» առարկայի 1-ին դասարանի «Այբբենարան» դասագրքերի լրամշակված տարբերակների էլեկտրոնային տպագրական ֆայլերը: Ներկայացված էլեկտրոնային տարբերակները սահմանված կարգով ներկայացվել են փորձաքննության»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց