Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ
Կանանց տոներին ընդառաջ Ucom-ը ներկայացնում է գարնանային առաջարկ՝ նոր սերնդի, 360 աստիճան պաշտպանությամբ՝ ցանկացած փորձության պատրաստ HONOR X7d 5G սմարթֆոնը, որը համատեղում է տեխնիկական հզորությունն ու նուրբ դիզայնը։ Այսօրվա թվային աշխարհում սմարթֆոնը դարձել է հաղորդակցության, ժամանցի և աշխատանքի անփոխարինելի գործիք, իսկ կանանց միամսյակը հրաշալի առիթ է ուրախություն պարգևելու մեր կյանքի կարևոր կանանց։
Մատչելի գնով առաջարկվող HONOR X7d 5G սմարթֆոնը համալրված է 50 ՄՊ հիմնական տեսախցիկով, 8 + 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 256 ԳԲ ներքին հիշողությամբ, 6500 մԱժ հզոր մարտկոցով և 5G կապի հնարավորությամբ։ Սարքը հասանելի է ապառիկի հատուկ պայմաններով՝ 0% – 0% – 0%՝ առաջին 8 ամսվա համար, սկսած ընդամենը ամսական 2080 դրամից։
«Ucom-ում շարունակաբար ձգտում ենք առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք համատեղում են նորագույն տեխնոլոգիաները, մատչելիությունը և իրական արժեք են ստեղծում մեր հաճախորդների համար։ Որպես հաճախորդակենտրոն ընկերություն՝ կարևորում ենք, որ մեր յուրաքանչյուր առաջարկ իրականում արձագանքի բաժանորդների կարիքներին և դարձնի նրանց առօրյան ավելի հարմարավետ», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...