Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին (տեսանյութ)
Սյունիքում գործող Modern House ընկերության արտադրամասում արդեն 15 տարի փայտը վերածվում է ժամանակակից և հարմարավետ կահույքի։ Ընկերության պատմությունը սկսվել է որպես ընտանեկան փոքր բիզնես, որը տարիների ընթացքում վերածվել է տարածաշրջանի ամենաարագ զարգացող արտադրություններից մեկի։
Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է բացառապես պատվերով արտադրությամբ, սակայն աճող պահանջարկի և որակի նկատմամբ վստահության շնորհիվ ընդլայնել է իր գործունեությունը, սկսել վաճառք իրականացնել նաև սեփական կահույքի սրահում:
Այսօր Modern House-ը արտադրում է խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի և գրասենյակային կահույք՝ ապահովելով արտադրանքի որակ, մատչելի գին և անհատական մոտեցում պատվիրատուներին:
Ընկերության արտադրանքն իրացվում է ոչ միայն Սյունիքում, այլև ողջ Հայաստանում։
2019 թվականից ընկերության գործընկերն է Կոնվերս Բանկը։ Բիզնեսի ֆինանսավորումն իրականացվել է Բանկի ՓՄՁ վարկավորման Converse SME պրոդուկտի շրջանակում, ինչի արդյունքում ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդլայնվել է արտադրական հզորությունը և բարձրացել է արտադրանքի որակը։
Converse SME-ն նախատեսված է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար. դրա շրջանակում տրամադրվում են ֆինանսական միջոցներ արտադրության ընդլայնման, արդիականացման և գործառնական կարիքների համար։ Վարկի մարման ժամկետը կարող է հասնել մինչև 180 ամիս, իսկ հաճախորդներին առաջարկվում է մարումների ճկուն գրաֆիկ։
Modern House-ում նշում են, որ առաջիկայում նախատեսում են իրականացնել մի շարք նոր ծրագրեր, ներդնել նոր տեխնոլոգիաներ՝ զարգացման ճանապարհին ևս համագործակցելով Կոնվերս Բանկի հետ։
conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...