Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

2021-ի խոստումները ձախողել է, եկել է 2026-ի խոստումների ժամանակը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հանուն քվեի, հանուն իշխանությունը պահելու, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամենաանհավանական, խելացնոր քայլերի, պատրաստ է անգամ իր ընտանիքը «զոհաբերել», անձնական կյանքը դարձնել հանրային քննարկման առարկա, ամեն ինչ դնել զոհասեղանին, միայն թե վերընտրվի եւ մնա վարչապետի պաշտոնին։
Թոշակներն ու նպաստները, մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը բարձրացնելու, ջրամատակարարման գրաֆիկը պահպանելու, հայտարարագրման գումարների չափը մեծացնելու եւ այլ որոշումներ, ինչպես նաեւ՝ առաջիկայում վստահաբար տրվելիք բազում խոստումներ դրան են ուղղված: Ինչպես դրան են ուղղված Եկեղեցու դեմ արշավում հայտարարված հրադադարը, Վարչաբենդի ձեւավորումը, ներկուսակցական փրայմերիզների անցկացումը, կադրային տեղաշարժերը եւ այլն, որոնք քաղաքական տեխնոլոգիաների զինանոցից են: Այդ զինանոցից են նաեւ այն վերամբարձ հայտարարությունները, թե` եթե մենք չլինենք, խաղաղություն չի լինի, մենք չընտրվենք` Թրամփի ուղին չի կառուցվի։

Երեկ էլ նախընտրական այս թատրոնը համալրվեց եւս մեկով` Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը հայտարարեց ամուսնուց բաժանվելու, կառավարական ամառանոցից հեռանալու եւ վարձով ապրելու մասին։ Մի սրտաճմլիկ տեքստ էր պատրաստել, թե ինչ զրկանքներով ու զսպվածությամբ է այս տարիներին ապրել, որ մինչեւ անգամ հագուստի փող չի ունեցել, դիզայներների հագուստները «պռակատ» է վերցրել` հագել, ներկայացել պետական որեւէ արարողության, ապա վերադարձրել տերերին։ Խեղճի, չքավորի իմիջ ստեղծող զույգը, հավանաբար, հույս ունի, որ ընտրողը կկարեկցի իրենց, կարժեւորի վարչապետին, որ պետական բյուջեն կնոջ վրա չի վատնել, ու մի քանի ավել քվե կստանան։ Կամ էլ սրանով կհերքեն կոռուպցիայի մասին խոսակցությունները, «Իմ քայլը» հիմնադրամի վճարովի ընթրիքների թողած բացասական տպավորությունը:

Ի դեպ, ՔՊ կուլիսներում երեկ քննարկում էին, որ այս թատրոնի գաղափարը հենց Փաշինյանինն է, նա հասկանում է, որ իր կինը բարձր հակառեյտինգ ունի, որ հայկական իրականությունում նա հասցրել է «Սաշիկ 2» դառնալ, ուստի առաջարկել է Աննա Հակոբյանին՝ պաշտոնապես հեռանալ իր կյանքից․ գուցե այդ հեռացումը՝ թեկուզ չնչին, բայց օգնի իրենց համատեղ գործին` իր վերարտադրությանը։

Փաշինյանը, հավանաբար, մտածում է՝ ընտրողը մոռացել է 2021 թվականի իր ու իր խմբակի խոստումները եւ հույս ունի, որ այս անգամ էլ, մոլորեցնելով ընտրողին, կարող է երրորդ ժամկետում վերարտադրվել։
Իսկ ի՞նչ էր նա խոստանում հինգ տարի առաջ` 2021-ի հունիսի 20-ի ընտրությունների նախօրեին։ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ամենաշռայլ խոստումները տալիս էր Արցախի մասով` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորում, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, Արցախի հայերի իրավունքների ապահովմամբ` հակամարտության կարգավորում: Մինչ այդ էլ, երբ ողջ երկիրը նրա հրաժարականն էր պահանջում, սրտաճմլիկ ելույթներ էր ունենում` իրավիճակը փոխելու 6-ամսյա ժամանակ էր խնդրում եւ ճանապարհային քարտեզ հրապարակում: Խոստանում էր Արցախի բանակցային գործընթացը վերականգնել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով, եւ գերի ընկած անձանց շուտափույթ վերադարձնել, անհետ կորածների հարցը լուծել:

«Գերիները մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար»,- քարոզարշավին անամոթաբար հայտարարում էր Փաշինյանը: Այդ 1-2 ամիսն արդեն 5 եւ ավելի տարի է դարձել, որոնց գումարվել են նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք արդեն 2․5 տարի է՝ խոշտանգվում են Բաքվում։ Խոստանում էր խաղաղության պայմանագիր կնքել, բայց այն ընդամենը նախաստորագրվել է, Ադրբեջանի նախագահն էլ շարունակ տնային առաջադրանքներ է տալիս Փաշինյանին՝ Սահմանադրությունը փոխել, Հռչակագրից ազատվել, միջազգային հայցերից հրաժարվել եւ այլն։

Փաշինյանի թիմի՝ սոցիալական ոլորտում տված խոստումներն էլ են մնացել թղթի վրա։ «Գործազր­կությունն իջեցնել 10%-ից ցածր: Աղքատության մակարդակը նվազեցնել կրկնակի: Կենսաթոշակի միջին չափը 43 հազար 500 դրամից դարձնել 61 հազար դրամ: Նվազագույն կենսաթոշակը 26 հազար 500 դրամից դարձնել 37 հազար դրամ: Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել առնվազն 85 հազար դրամ»,- 2021-ի նախընտրական ծրագրում խոստանում էր Փաշինյանը: Տեսնենք, թե ինչ պատկեր է այժմ՝ պաշտոնական թվերով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2025-ի 3-րդ եռամսյակի տվյալներով, գործազրկության մակարդակը կազմել է 11,8%: Կենսաթոշակի միջին չափը` խոստացված 61 հազարի փոխարեն, կազմում է 49 հազար 32 դրամ։ Նվազագույն կենսաթոշակի չափը միայն 5 տարի անց, այն էլ՝ ճարահատյալ, բարձրացրել են. ապրիլի 1-ից` ընտրություններից 2 ամիս առաջ, մարդիկ 10 հազար ավելի կստանան: Չի կատարվել նաեւ նվազագույն աշխատավարձի չափին վերաբերող խոստումը։ Այժմ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է։

Այնպես որ, 2026-ի ընտրություն­ներից առաջ հնչած մեծամեծ խոստումներն էլ նույն ճակատագրին են արժանանալու, եթե մի հրաշքով ՔՊ-ն վերարտադրվի: Բայց իրականություն են դառնալու Ալիեւի «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի, 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու, Տիգրանաշենը վերցնելու եւ Զանգեզուրի միջանցքը ստանալու մասին խոստումները։