Վերջին շանսն են տվել. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի թիմում դժգոհ են՝ ինչու Փաշինյանն այս անգամ էլ խնայեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, փոխարենը` ընտրություններից 3 ամիս առաջ զոհաբերեց 3 փոխոստիկանապետի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանին եւ պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին։
Փոխոստիկանապետերի ազատումը, հիշեցնենք, հաջորդեց Աջափնյակում օրը ցերեկով տեղի ունեցած ողբերգական փոխհրաձգությանը, որի արդյունքում մարդ էր սպանվել։ Իշխող թիմում դեռեւս Փարաքարի դեպքերից հետո էին բարձրացրել Արփինե Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ փաստարկելով, որ երկրում իրավական վակխանալիա է, եւ իրենց անվտանգությունն էլ ապահովված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, չի կարողանում Արփինե Սարգսյանին ազատել, քանի որ նա դրսից հովանավորներ ունի, մասնավորապես` ԱՄՆ դեսպանությունն է նրան սիրում: Այս անգամ թիմին հասկացրել են, որ վերջին շանսն են տվել նախարարին` հաջորդ միջադեպը չի ներվելու։
Ի դեպ, համակարգի մեր աղբյուրները փոխանցեցին, որ 3 փոխոստիկանապետերն էլ համարվում են Վահե Ղազարյանի կադրերը․ ըստ ամենայնի, Ղազարյանի պաշտոնանկությունից հետո չեն ցանկացել նրան նեղացնել` իր կադրերին ազատել, քանի որ իրեն «ճիշտ է պահում» Փաշինյանի հանդեպ։ Նրանք արդեն նոր պաշտոն ունեն․ երկուսը ՆԳ նախարարի խորհրդական են նշանակվել, Խուդինյանը` նախարարի օգնական։ Իսկ Կարեն Հակոբյանի փոխարեն պաշտոնակատար է նշանակվել նրա սանիկը` Կարեն Խաչատրյանը, որը մինչ այդ Հակոբյանի տեղակալն էր։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց