Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր տեղեկատվական դաշտում ակտիվորեն շրջանառվում է վարկած, թե իբր իշխանությունները նախընտրական շրջանում որոշել են կալանքից ազատել Սամվել Կարապետյանին և թույլ տալ ակտիվ քաղաքական դաշտ մտնել՝ վստահ լինելով, որ հրապարակային պայքարում նա չի կարողանա արդյունավետ մրցակցել և արդյունքում վարկանիշային կորուստներ կկրի։
Սակայն նման մեկնաբանությունը անտեսում է քաղաքական իրականության ավելի խորքային շերտերը։ Եթե որևէ իշխանություն համոզված լիներ, որ տվյալ գործիչը չունի հանրային աջակցություն և չի ներկայացնում լուրջ մրցակցային ռեսուրս, ապա նրա մեկուսացումը պարզապես անիմաստ կլիներ։ Քաղաքական համակարգերը չեն «խաղում» իրենց կայունության հաշվին՝ փորձարկելու համար թույլ մրցակիցներին։
Իրականում այսօր առավել տեսանելի է մեկ այլ գործընթաց։ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող տնտեսական օրակարգը՝ 300 հազար աշխատատեղերի ստեղծման ծրագիր, փոքր բիզնեսի համար 0 % հարկ, դեղերի գների նվազեցում, մարզերի արդյունաբերական և գյուղատնտեսական վերակենդանացում, հասարակության տարբեր շերտերում ստանում է աճող արձագանք։ Սա կոնկրետ առաջարկների փաթեթ է, որը ձևավորում է քաղաքական այլընտրանք։
Այս ֆոնին տրամաբանական է դիտարկել նաև այն տարբերակը, որ օրեցօր աճող վարկանիշի և իշխանության հասնելու իրատեսական սցենարի պայմաններում համակարգի ներսում սկսում են աշխատել ինքնակարգավորման մեխանիզմներ։ Երբ գործընթացը դուրս է գալիս անձնական կամայականությունների դաշտից և դառնում է լայն հանրային պահանջ, իրավապահ և դատաիրավական համակարգում բնականորեն ուժեղանում է ինստիտուցիոնալ պատասխանատվության զգացումը։
Արհեստական բանականության կիրառմամբ ներկայացված ելույթի շուրջ շահարկումները ևս դժվար է լուրջ քաղաքական փաստարկ համարել։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը համաշխարհային քաղաքականության և բիզնեսի բնական բաղադրիչ է։ Սահմանափակումների պայմաններում հաղորդակցության նոր ձևերի ընտրությունը ոչ թե անկարողության, այլ ադապտացիայի և նորարար մտածողության նշան է։
Իսկ ամենակարևորն այն է, որ քաղաքական իրականությունում «վարկանիշը իջեցնելու համար» չեն ազատում այն գործիչներին, որոնց շուրջ օրեցօր ձևավորվում է համախմբում։ Թույլ մրցակիցներին չեն մեկուսացնում, նրանց չեն դարձնում քաղաքական բանավեճի կենտրոնական թեմա և նրանց շուրջ չեն կառուցում պաշտպանական հաշվարկներ։ Նման վերաբերմունքի արժանանում են միայն այն ուժերը, որոնց աճը արդեն իսկ ընկալվում է որպես համակարգային մարտահրավեր։
Ըստ այդմ, Կարապետյանը կարող է ազատ արձակվել, երբ իրավապահ համակարգը իշխանափոխության ռեալ հեռանկարի ֆոնին սկսի խուսանավել Փաշինյանի կամայականությունները սպասարկելուց։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց