Նոր հիդրոգելային ծածկույթը սառեցնում է արևային վահանակները և մեծացնում դրանց հզորությունը
Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները մշակել են հիդրոգելային ծածկույթ, որը նախատեսված է արևային վահանակների գերտաքացման դեմ պայքարելու համար։ Մշակման հեղինակներն են Էներգետիկայի և քաղաքացիական ճարտարագիտության ամբիոնի պրոֆեսոր Յան Ջերին և հետազոտող Լյու Ջունվեյը, գրում է ixbt.com–ը։
Ծածկույթը նախատեսված է այսպես կոչված «տաք կետերը»՝ տեղայնացված գերտաքացման տարածքները, որոնք առաջանում են, երբ ֆոտովոլտային մարտկոցները մասնակիորեն ստվերվում են, վերացնելու համար։ Հետազոտությունների համաձայն, այս թերությունը արևային մոդուլների անսարքությունների 22%-ի պատճառն է շահագործման առաջին երեք տարիների ընթացքում։ Ընդ որում ավելի քան 3.3 միլիոն վահանակների վերլուծությունը բացահայտել է ջերմային թերություններ դրանց 36.5%-ում։
Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել ջերմաստիճանի 16 աստիճան Ցելսիուսով նվազում այսդ խնդրահարույց տարածքներում և հզորության 13 տոկոս աճ։ Հետազոտողների հաշվարկների համաձայն այս տեխնոլոգիայի կիրառումը Հոնկոնգի և Սինգապուրի քաղաքային տարածքներում կարող է ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճ համապատասխանաբար 6.5 և 7 տոկոսներով։
Նոր նյութը բաղկացած է բնական պոլիմեր հիդրօքսիէթիլցելյուլոզից և բամբակյա թելից։ Այդ կազմը լուծում է ստանդարտ հիդրոգելներին բնորոշ կծկման և ճաքերի առաջացման խնդիրները։ Ավանդական հիդրոգելները երկարաժամկետ օգտագործման ընթացքում կորցնում են իրենց ծավալի մինչև 46%-ը, մինչդեռ նոր նյութի մոտ այն ոչ ավելի է, քան 34%։ Շենքերում տեղադրված ֆոտովոլտային մոդուլների մեջ ինտեգրվելիս ծածկույթը փոխհատուցում է «տաք կետերում» էներգիայի կորստի մոտավորապես 50%-ը։ Գնահատվող փոխհատուցման ժամկետը 3.2-ից 4.5 տարի է։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»