Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի իշխանության օրոք ունեցել ենք կենսաթոշակառուների բարեկեցության բացարձակ անկում. Ավետիք Չալաբյան Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլի մասին․այն վերաբերվում է 20 000 մատչելի բնակարաններին «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» հանդես կգան մեկ միասնական քաղաքական ճակատով Իրենց 7 մլն դրամ պարգեւավճարը բարձր չէ, թոշակառուի թոշակը բա՞րձր է․ Էդմոն Մարուքյան Գիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը
ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ռազմական սադրանքների․ իսկ ի՞նչ է անում ցիլոն, ճիշտ է, նարդի է խաղումԻսրայելը հայտնել է Իրանի կողմից իր դեմ հրթիռային հшրվածի նոր ալիքի մասինԻշխանության և Բաքվի շահերը համընկնում են․ Էդմոն ՄարուքյանՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում նիստ է եղել․ քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըՀայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի․ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստանի հետ․ Մհեր ԱվետիսյանՄեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը․ խոսնակՄոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. ՈսկանյանԻրանի ժողովրդի դեմ այս հանցագործություններն անպատասխան չեն մնա․ ԱրաղչիՏարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ ՍուրենյանցԻրանում ռազմական էսկալացիա է, ՀՀ իշխանության առաջին պարտականությունը ռիսկի կառավարումն է․ քաղաքագետ«Իսրայել-ԱՄՆ հարվածները. գեոտնտեսական մեծ հաշվարկը». Վահե ԴավթյանՍահմանակից երկրի վրա հարձակվել են․ ի՞նչ է անում ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը, գնում է քարոզարշավի«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ ԱսրյանՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի կարևոր էներգետիկ օբյեկտներին և անօդաչու թռչող սարքերի արձակման կայաններինԻրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով. Mehr«Թիթեռնիկային» քաղաքականության հետևանքները հայ ժողովուրդն ու Հայաստանն են զգալու․ պատգամավորՈւժեղ տնտեսություն հնարավոր է միայն Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Գառնիկ Դավթյան ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրաԴուրս. արտաշատցին Փաշինյանին չթողեց մտնի իր խանութՄեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև. Մարիաննա Ղահրամանյան
Մամուլի տեսություն

«Իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը, իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բուն իշխանությունը, այն մարդիկ, որոնք որոշումներ ընդունողներ են, ֆինանսատնտեսական խմբերը, որոնք իրականում ստվերային աջակցություն են ցուցաբերում այս վարչախմբին, և դրսի ուժային կենտրոնները բոլորիցս լավ գիտեն իրական վիճակը, նկատի ունեմ՝ էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում։ Դա արտացոլվում է նաև ժամանակ առ ժամանակ հրապարակվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, որոնց համաձայն, իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առավելագույնը 17 տոկոս ձայն է ունեցել վերջին երկու, եթե չասենք՝ երեք տարվա ընթացքում։ Դա արտացոլվում է նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք երկրում տիրող նախընտրական տրամադրություններին։

Ընդգծում է՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենց էլեկտորալ ռեսուրսը հիմա բավականին սահմանափակվել է։ «Եթե նույնիսկ համարենք, որ իշխանության վարկանիշը կարող է առանձին ընդդիմադիր ուժերից մի փոքր բարձր կամ հավասար լինել, միևնույնն է, դա շատ քիչ է, որպեսզի գործող իշխանությունները կարողանան կրկին ձևավորել իշխանություն։ Մի բան է, երբ ունես 17-18 տոկոս ձայն, վարչական ռեսուրսով, տարբեր հնարքներով, ճնշումներով, վախի մթնոլորտով կարող ես մաքսիմում ունենալ, ասենք, 30 տոկոս, մեկ այլ բան է, երբ պետք է ունենաս «50 տոկոս +1» ձայն։ Իշխանությունը մեկ խնդիր էլ ունի. ըստ էության, դաշնակից որևէ կուսակցության համար պրոբլեմատիկ է անցողիկ շեմը հաղթահարելը։ Կարող է մեկը քիչ թե շատ մոտենա դրան, բայց դա այս պահի դրությամբ միայն տեսականորեն է հնարավոր։ Պնդում եմ, որ 2024 թվականի հունվարից՝ մարզային դպրոցներում կախիչների ակցիայից սկսած, Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական ակումբը նախընտրական քարոզարշավ են սկսել։ «Կախիչների ակցիայով» նա ուզում էր ցույց տալ, թե ով է տան տերը, ցույց տալ, որ ինքը լավն է, բայց իր թիմն է վատը։ Մի շրջան էլ իրավապահ ամբողջ համակարգի ղեկավարներին փոխեց՝ նրանց վրա բարդելով մեղքը, որ կոռուպցիայի դեմ լավ չեն պայքարում և գույքը հետ չեն բերում։ Հետո էլ իր իմիջը փոխեց, սափրվեց, տարբեր տեսակի գլխարկներ կրեց՝ «կեպկայից» անցավ «շլյապային»։ Ի դեպ, ի՞նչ եղավ «Վարչաբենդը»։ Այս ամենով նա փորձում էր հետաքրքիր դառնալ ընտրազանգվածի տարբեր սեգմենտների համար, առաջին հերթին՝ երիտասարդության։ Իրենց իսկ հարցումների համաձայն, որոնք, կարծում եմ, կատարում են հատուկ ծառայությունները և դրսի՝ իրենց աջակցող հայտնի ուժային կենտրոնների ներկայացուցիչները, տեսնում են՝ 18-ից 35 կամ 18-ից 40 տարեկան ընտրազանգվածն իրենց չի ընտրում, ավելին՝ արհամարհանքով է վերաբերվում՝ որպես պարտվողների ու անհաջողակների։ Այսօրվա երիտասարդությունը, ի տարբերություն նախորդ սերունդների, տուն պահող երիտասարդություն է՝ բարձր աշխատավարձով, կրթված լինելով։ Շատ դեպքերում իրենք են ընտանիքում կարծիք ձևավորողը, ոչ թե ավագ սերունդը։ Դա շատ ճակատագրական նշանակություն կարող է ունենալ, որովհետև երիտասարդ, հաջողակ, կրթված սերնդին չես կարող համոզել, որ պարտությունը հաղթանակ է, ասում էր, չէ՞, պարտվեցինք, բայց ձեռք բերեցինք անկախություն։ Մարդկանց մի հատվածի կարող ես սրանով կերակրել, բայց ինքնաբավ, կրթված, լայն աշխարհայացք ունեցող երիտասարդությանը չես կարող լուզերին որպես հաղթող ներկայացնել»,- նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնում է Հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվող գործընթացիներին՝ դրանք «ավանտյուրա» կոչելով։ «Դա կարող է «թաղել» ցանկացած քաղաքական ուժի կարիերան։ Բայց նա խրվեց դրա մեջ, քանի որ դրսից կար պատվեր, բացի դա, ամբիցիա՝ Հայաստանում բոլոր ինստիտուտները վերահսկողության տակ վերցնելու։ Նա հիմա, կարծես, հասկացել է, որ չի կարողանում հաղթել, որովհետև Եկեղեցու շուրջ նախ և առաջ պարտվել է քարոզչական պատերազմում։ Սոցիոլոգիան էլ է ցույց տալիս՝ մարդկանց 70-80 տոկոսն աջակցում է Եկեղեցուն։ Հիմա չի սրելու այս պրոցեսը, որովհետև նախընտրական շրջան է սկսվում։ Նա հասկանում է՝ ինչ էլ նախաձեռնում է, իր ռեսուրսները չեն հերիքում։ Եվ այս իրավիճակում մնում է ավանդական եղանակը՝ պետական մակարդակով ընտրակաշառքը։ Ասում էր, որ թոշակները չեն ավելանալու, թոշակառուների ինչի՞ն է պետք այդ գումարը, բայց մեկ էլ մի օր հանկարծ հայտարարում է, որ թոշակներն ավելացնելու է, քանի որ կա նման հնարավորություն։ Ընդ որում, բյուջեում այդ տողը գոյություն չունի, իսկ մեր երկրի օրենքով նման հատկացում անելու պարագայում պետբյուջեում պետք է համապատասխան տողը լինի։ Պետական նախընտրական ընտրակաշառքը հարկատուների վրա արժենալու է տարեկան 200 մլն դոլար։ Ընդ որում՝ ոչ բոլոր թոշակառուներն են 10 հազար դրամով ավելացում ստանալու։ Մինչ սա արված շատ քայլեր էլ նախընտրական տրամաբանության մեջ էին։ Զինվորական ծառայության ժամկետը կրճատեցին, քաղաքապետարանը որոշեց մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել։ Սա սովորական նախընտրական տրամաբանության մեջ է, իշխանությունը, որը բավականին ցածր ռեյտինգ և մրցակցային վիճակ ունի, փորձում է պետական բյուջեի հաշվին փող «լցնել» ընտրողների գրպանները։ Իշխանության համար այս ընտրությունները գոյաբանական կարևորություն ունեն։ Նրանք ամեն ինչի գնալու են, ամեն ինչի ընդունակ են։ Դա տեսնում ենք նաև արտաքին հարաբերություններում։ Առաջին անգամ եմ տեսնում, որ պաշտոնական մակարդակով դիմեն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի, ասենք՝ ԵՄ-ին, և ասեն՝ քանի որ մեր դեմ ինչ-որ մեկը հիբրիդային պատերազմ է սկսել, ընդ որում՝ ռիսկ և տղամարդկություն չունեն ասելու, թե ով է այդ ինչ-որ մեկը, մեզ մոտ ուղարկեք օպերատիվ արձագանքման խումբ, մեզ փող տվեք, որպեսզի պաշտպանվենք։ Երբ հարցնում ես՝ Ռուսաստա՞նն է այդ հիբրիդային պատերազմ իրականացնողը, ասում է՝ չէ, պարզվում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն։ Ի վերջո, հարկատուն, որն իրենց հռչակած հերոսն է, պետք է հասկանա, թե ով է մեր դեմ հիբրիդային պատերազմ վարող այդ թշնամին։ Փաստորեն, Ռուսաստանը չէ, որովհետև հայտարարում են, որ ռազմաբազան չեն հանելու Հայաստանից, Պուտինին էլ շնորհակալություն է հայտնում 2020 թվականին խաղաղություն հաստատելու համար, գնում են Մոսկվա և ծպտուն չեն հանում որևէ հարցի վերաբերյալ։ Ես, օրինակ՝ կասկած ունեմ, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում են Թուրքիան և Ադրբեջանը և Հայաստանում նրանց հովանավորյալները»,-նշում է քաղտեխնոլոգը։

Այս փուլում ընդդիմությունն էլ է շատ ակտիվ սկսել իր նախընտրական պայքարը։ «Ներկայացնում են իրենց ծրագրերը, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն է մարզային հանդիպումներ ունենում։ Ընդդիմությունն էլ իր խնդիրներն ունի, բայց, ի տարբերություն իշխանության, աճի ռեսուրս ունի։ Իշխանությունն ինչ էլ անում է, իր ռեսուրսը վերջին երկու տարվա մեջ հստակորեն չի աճում։ Ընդդիմությունը ներկայացնող նոր ուժերը հնարավորություն ունեն «արթնացնել» ընտրություններին չմասնակցողներին, բավարարել նրանց պահանջները։ Նրանք գտնվում էին իշխանության հայտնի՝ «նախկիններ» և «ներկաներ» նարատիվի ներքո։ Ընտրազանգվածը, որը չէր կողմնորոշվում, թե ում ընտրի, հիմա ունի այլընտրանք։ Գոնե երկու այլընտրանքային ուժ հստակ կա՝ աշխարհաքաղաքական վեկտորից սկսած մինչև սոցիալական քաղաքականություն։ Ցանկացած ճաշակի ընտրություն գոյություն ունի։ Իմ դիտարկմամբ, առնվազն չորս խոշոր բլոկ է ձևավորվել, որոնք հետագայում կարող են ձևավորել իշխանություն, եթե մեկտեղեն իրենց ձայները, այսինքն՝ իրականացնեն այն, ինչ այս իշխանությունը կոչում է «Գյումրի 2»։ Ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը, որին ձայները չեն հերիքի իշխանություն ձևավորել, փորձելու է իր համախոհ և գործընկեր ուժերի հետ իշխանազրկում իրականացնել։ Բոլոր ուժերն ասում են՝ իրենց գլխավոր խնդիրն իշխանազրկումն է։ Իսկ իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը։ Իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը։ Մի նայեք, թե ինչ են խոսում, հայտարարում, դրանք բոլորը քարոզչական քայլեր են։ Բոլոր իշխանությունները, որոնք էլեկտորալ խնդիր ունեն, ասում են՝ մենք «50 տոկոս+1» ձայն ենք հավաքելու։ Նախ և առաջ՝ փորձում են իրենց թիմակիցներին ոգեշնչել, մյուս կողմից էլ՝ գոնե պահպանել իրենց ընտրազանգվածը, տատանվողների մեջ էլ կասկած սերմանել, որ ամեն ինչ որոշված է, «մեր դեմ խաղ չկա»-ն է գործում։ Ընտրական պրոցեսներում մրցակիցներն օգտագործելու են բոլոր մեթոդները։ Իշխանությունները «Գյումրի 2» ասելով՝ ցույց են տալիս իրենց վախն այդ գործընթացի նկատմամբ։ Ընտրողները հասկանում են՝ եթե ընտրությունից հետո անցողիկ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժերը միավորվեցին, նոր իշխանություն կձևավորեն։ Իշխանությունը ցույց է տալիս իր վախերն այդ հնարավորության նկատմամբ։ Մյուս կողմից՝ ունեն կլիշեներ, օրինակ՝ ռուսաստանցի օլիգարխ, Ռոբերտ Քոչարյան և այլն։ Մինչև ընտրություններն անընդհատ ասելու են նույն մտքերը։ Փորձելու են բոլոր ընդդիմադիրներին կապել իրար, բոլորին համոզել, որ սա արտաքին նախագիծ է, և խաղալ ռուսաֆոբիայի վրա։ Սրանք տեխնոլոգիաներ են, որոնք իշխանությունը կիրառելու է։ Բայց ասեմ, որ իրենց համար վնասակար է անընդհատ «Գյումրի 2» սցենարի՝ ընդդիմության միասնական հաղթանակի մասին հիշատակելը։ Մարդիկ համոզվում են, որ ընդդիմադիրները միասնաբար կարող են ունենալ այդ՝ առնվազն «50 տոկոս+1» քվեն»,- եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում