Ստեղծվել են արևային վահանակներ, որոնք էներգիա են ստանում նաև անձրևի կաթիլներից
Սովորաբար ամպամած ու անձրևոտ եղանակը «տխրեցնում» է արևային կայանների սեփականատերերին, քանի որ վահանակների արդյունավետությունը կտրուկ նվազում է։ Սակայն իսպանացի գիտնականների նոր հայտնագործությունը խոստանում է փոխել խաղի կանոնները։ Սևիլյայի Նյութագիտության ինստիտուտի մասնագետները մշակել են հիբրիդային սարք, որը հավասարապես «սիրում է» թե՛ պայծառ արևը, թե՛ հորդառատ անձրևը։
Գաղտնիքը թաքնված է պլազմային տեխնոլոգիայով ստեղծված գերբարակ թաղանթի մեջ։ Պատկերացրեք մի շերտ, որի հաստությունը չի գերազանցում 100 նանոմետրը (համեմատության համար՝ մարդու մազի հաստությունը մոտ 80,000 նանոմետր է)։ Այս նանոթաղանթը կատարում է երկակի աշխատանք, պաշտպանում է պերովսկիտային բջջի քիմիական կառուցվածքը և օգնում ավելի շատ լույս կլանել։ Այն ծառայում է որպես հատուկ մակերես, որը անձրևի կաթիլների հարվածի կինետիկ էներգիան վերածում է էլեկտրականության։
Փորձարկումների արդյունքները տպավորիչ են. ընդամենը մեկ անձրևակաթիլը կարող է առաջացնել մինչև 110 վոլտ պոտենցիալների տարբերություն։ Սա լիովին բավարար է փոքր շարժական սարքավորումների կամ սենսորների սնուցման համար։ «Այս տեխնոլոգիան հատկապես արդիական է այն տարածաշրջանների համար, որտեղ անձրևային սեզոնները երկար են տևում, իսկ ավանդական արևային վահանակները դառնում են գրեթե անօգուտ»,- նշում են հետազոտողները։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...